
Անձնական զրույցներ
Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք լրագրության առաջատար դեմքերի հետ:
Առաջին անգամ անցկացվող «EVN Report մեդիա փառատոն»-ը Երևանում համախմբում է տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ընդգծելու հավաքական հիշողության և փորձառությունների արձանագրման գործում լրագրողների առանցքային դերը։
Փառատոնը ներառում է պանելային քննարկումներ, մտերմիկ զրույցներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում են մի շարք թեմաներ՝ պատերազմից մինչև քաղաքականություն:
Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք լրագրության առաջատար դեմքերի հետ:
Մի շարք պանելային քննարկումների ընթացքում միջազգային և տեղական լրագրողները, ինչպես նաև փորձագետները կքննարկեն մեդիայի առջև ծառացած խնդիրները։
Մեկօրյա սեմինար ֆոտոլրագրողների համար Le Monde-ի և Magnum Photos-ի ֆոտոխմբագիրների հետ:
Պատերազմի առաջնագծում աշխատող լրագրողները բախվում են լուրջ մարտահրավերների՝ անձնական անվտանգությունից մինչև ծայրահեղ բարդ միջավայրում աշխատելը: Այս աշխատարանն արժեքավոր գործիքներ և տեղեկատվություն կտրամադրի պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին:
Պորտֆոլիոների խորհրդատվությունը «EVN Report մեդիա փառատոն»-ի ընթացքում հնարավորություն կընձեռի լուսանկարիչներին իրենց աշխատանքները քննարկել Հայաստանի լավագույն ֆոտոխմբագիրների հետ: