Պորտֆոլիոների խորհրդատվություն

Մայիս 29 
14:00-18:00

Պորտֆոլիոների խորհրդատվությունը «EVN Report մեդիա փառատոն»-ի ընթացքում հնարավորություն կընձեռի լուսանկարիչներին իրենց աշխատանքները քննարկել Հայաստանից ու արտերկրից լավագույն ֆոտոլրագրողների հետ:

Նազիկ Արմենակյան, 4Plus
Փիրուզա Խալափյան, 4Plus
Կարեն Միրզոյան, Միրզոյան գրադարան
Էռիկ Գրիգորեան, ֆոտոլրագրող
Ուինսլոու Մարտին, վավերագրող լուսանկարիչ
Ալեքսանդր Անուֆրիև, ֆոտոլրագրող

Աշխատարանը կօգնի լուսանկարիչներին գտնել իրենց տեսողական ու հաղորդակցման լեզուն, կտրամադրի մասնագիտական խորհուրդներ՝ օգնելու իրենց աշխատանքը սկսելու կամ զարգացնելու գործում:

Պորտֆոլիոների խորհրդատվությանը մասնակցելու համար նախնական վերանայման նպատակով մինչև 2022 թվականի մայիսի 25-ը [email protected] հասցեով հարկավոր է ներկայացնել տասը լուսանկարից բաղկացած հիմնական պորտֆոլիո (1700 պիքսլիից ոչ ավելի), որոնք, ըստ ձեզ, ներկայացնում են ձեր աշխատանքը:

Ընտրված մասնակիցները կհրավիրվեն պորտֆոլիոների խորհրդատվությանը:
Ձեր դիմումում խնդրում ենք նշել ձեր նախընտրած չորս խորհրդատուների անունը. նրանցից երեքից յուրաքանչյուրի հետ դուք 20 րոպեանոց խորհրդակցություն կունենաք:

Դիմումը տեսեք այստեղ

Հանդիպմանը հարկավոր է ներկայացնել մինչև 20 տպագիր լուսանկար (ձեր ընտրությամբ և ձևաչափով): Տպագիր պորտֆոլիոն կարող է լինել ինչպես առանձին լուսանկարների, այնպես էլ ֆոտոպատմության տեսքով: Ձեր մյուս աշխատանքների թվային տարբերակների հղումները ներկայացնելը ևս խրախուսվում է: