ՀայԱրտ մշակութային կենտրոն

Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանի այս շենքը նախագծել են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Գևորգ Արամյանը 1970-ականների վերջին։ Այն Հենրիկ Իգիթյանի և ժամանակի ականավոր արվեստագետների ջանքերով 1972 թվականին հիմնադրված Ժամանակակից արվեստի կենտրոնի նոր մասնաշենքն էր։ Շենքը պաշտոնապես բացվել է 1985-ին։

Այս շենքում այժմ գործում է 1997-ին հիմնադրված «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը: Այսօր այն ստեղծագործական կենտրոն է, որի նպատակն է հանրահռչակել ժամանակակից արվեստը Հայաստանում՝ խթանելով մշակութային կրթությունը, ստեղծագործական արդյունաբերությունը և միջազգային համագործակցությունը:

Որպես բազմաֆունկցիոնալ հարթակ, «ՀայԱրտը» մշակում է նախագծեր և միջոցառումներ ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում (տեսողական, կատարողական, թվային, լուսանկարչություն և այլն)՝ ճարտարապետություն, փորձարարական ֆիլմեր, թատերական ներկայացումներ, էլեկտրոնային և դասական երաժշտություն: Զուգահեռաբար, կազմակերպում է գիտաժողովներ, քննարկումներ, կրթական այլ ծրագրեր։

Կապ Մեզ Հետ

Կապի նախընտրելի մեթոդ

Կապ Մեզ Հետ

Անցկացման վայր

map
Մաշտոցի Պողոտա, 7ա, Երևան
building persons