Տեղեկատվության ստուգման Հետազոտարան
Ինչպե՞ս ստուգել ճշմարտության տեսք ունեցող սուտը
Այս գործնական հանդիպումը խոշորացույցի տակ կառնի փաստերի ստուգման գործընթացը։ Հայաստանցի լրագրողներն ու փաստեր ստուգող մասնագետները կներկայացնեն այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կիրառում են ճշմարիտն ու կեղծը տարանջատելու համար մի տեղեկատվական միջավայրում, որը գնալով ավելի շատ է ձևավորվում արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությամբ, համակարգված ապատեղեկատվությամբ և նենգ մանիպուլյացիաների ազդեցությամբ։
Սովորական քննարկման ձևաչափի փոխարեն հանդիպումը կընթանա կարճ, գործնական ցուցադրությունների միջոցով։ Միջազգային փորձագետները կանդրադառնան ներկայացված տարբեր մոտեցումներին ու գործիքներին՝ կիսվելով փաստերի ստուգման, թվային անվտանգության և հետաքննական լրագրության ոլորտներում իրենց աշխատանքային փորձով։ Նրանք կօգնեն վեր հանել հավաստիության ստուգմանը և վստահությանը վերաբերող ավելի լայն հարցեր, ինչպես նաև կքննարկեն, թե լրագրողներն ինչպես կարող են հաստատել իրականությունը։
Հանդիպումը կեզրափակվի հարցուպատասխանով՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է լինի արդյունավետ ստուգումն այսօր, և ինչ պետք է իմանան լրագրողները, երբ տեղեկատվության ստեղծման ու մանիպուլյացիայի գործիքները դառնում են ավելի ու ավելի կատարելագործված։
Վարող՝ Հովհաննես Նազարեթյան
Մասնակիցներ՝
Անի Գրիգորյան, «ՍիվիլՆեթ Չեք»
Վահե Սարուխանյան, «Հետք»
Հովհաննես Նազարեթյան, «EVN Report»
Հասմիկ Համբարձումյան, «Փաստերի ստուգման հարթակ»
Գեղամ Վարդանյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»
Միջազգային փորձագետներ՝
Էրվե Լըտոքյո
Ռունա Սանդվիկ
Էլոիզ Լայան
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 11:00
1ԻՆ ՀԱՐԿ