logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng

Փառատոնի մասին

EVN Report մեդիա փառատոնն ամենամյա իրադարձություն է Երևանում, որը մեկտեղում է լրագրողների, գրողների, հետազոտողների, արվեստագետների և մեդիայի ոլորտի մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից։

EVN Report-ի նախաձեռնած փառատոնը լրագրության ու պատումներ ստեղծելու, ինչպես նաև դրանց շուրջ ծավալվող զրույցների հարթակ է․ ինչպես են ստեղծվում լրագրողական պատմությունները, ինչպես է տեղեկատվությունը ձևավորում հանրային կյանքը, ինչպես են տեխնոլոգիաները փոխում մեդիան, և ինչպես են լրագրողներն ու պատումներ ստեղծող մյուս մասնագետներն ընկալում արագ փոփոխվող աշխարհը։

Երեք օր շարունակ այս զրույցները հանրությանը հասանելի են դառնում հարցազրույցների, պանելային քննարկումների, փոդքասթների ձայնագրությունների, ընթերցումների, ֆիլմերի ցուցադրությունների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների միջոցով։ Փառատոնը նաև հնարավորություն է հայաստանյան ու միջազգային մեդիա ոլորտի մասնագետների համար՝ հանդիպելու, գաղափարներ ու փորձ փոխանակելու և նոր համագործակցություններ սկսելու։

 

EVN Report-ի մասին

EVN Report-ը Երևանում գործող անկախ, շահույթ չհետապնդող լրատվամիջոց է։

2017 թվականին հիմնադրված EVN Report-ը պատրաստում է խորքային լուսաբանումներ, վերլուծություններ ու մեկնաբանություններ է հրապարակում Հայաստանի և տարածաշրջանի մասին՝ անդրադառնալով քաղաքականությանը, անվտանգությանը, դիվանագիտությանը, տնտեսությանը, մշակույթին, տեխնոլոգիաներին, կենսակերպին, արվեստին ու հասարակությանը։ Մեր լրագրողական գործունեությունն ընդգրկում է ինչպես գրավոր հոդվածներ ու վերլուծություններ, այնպես էլ փոդքասթներ, բացատրական տեսանյութեր, հարցազրույցներ և մուլտիմեդիա պատումներ։

EVN Report-ը համագործակցում է Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում աշխատող լրագրողների, գրողների, հետազոտողների, լուսանկարիչների ու փորձագետների հետ՝ ներկայացնելով բազմազան տեսակետներ ու մասնագիտական փորձառություն։

EVN Report մեդիա փառատոնն այս գործունեության տրամաբանական շարունակությունն է առցանց տիրույթից դուրս՝ ստեղծելով մի հարթակ, որտեղ լրագրողները, պատումներ ստեղծողներն ու լսարանը կարող են հանդիպել, մտքեր փոխանակել և միասին քննարկել հանրային կյանքը ձևավորող հարցերը։

Փառատոնի թիմը

Մարիա Թիթիզյան

Մարիա Թիթիզյան

Ռուբինա Մարկոսեան

Ռուբինա Մարկոսեան

Հեղինե Գյուլնազարյան

Հեղինե Գյուլնազարյան

Հրանուշ Դերմոյան

Հրանուշ Դերմոյան

Եվա Մինասյան

Եվա Մինասյան

Գոհար Աբրահամյան

Գոհար Աբրահամյան

Հովհաննես Նազարեթյան

Հովհաննես Նազարեթյան

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026