Րաֆֆի Գրիգորեան
«Մոզիլա»-ի տեխնոլոգիական տնօրեն
Րաֆֆի Գրիգորեանը «Մոզիլա»-ի (Mozilla) տեխնոլոգիական տնօրենն է։ Նա ղեկավարում է բաց կոդով արհեստական բանականության զարգացումն ու հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքը՝ նպատակ ունենալով այն դարձնել նույնքան հզոր և հասանելի, որքան փակ կոդով այլընտրանքները։ Նրա համոզմամբ՝ արհեստական բանականության ապագան պետք է պատկանի հենց դրանցից օգտվողներին։
Նախկինում նա եղել է «Էմերսոն Քոլեքթիվ»-ի տեխնոլոգիական տնօրենը, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի առաջին տեխնոլոգիական տնօրենը, ղեկավարել է «Ուբեր»-ի (Uber) առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ պատասխանատու է եղել ուղևորներ տեղափոխող առաջին ինքնավար մեքենաների պարկի գործարկման համար, ինչպես նաև զբաղեցրել է «Թվիթեր»-ի (Twitter) հարթակային ճարտարագիտության փոխնախագահի պաշտոնը։
Գրիգորեանն ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ՄՏԻ)։ Նա «Մոզիլա»-ի՝ բաց կոդով արհեստական բանականության վիճակի մասին զեկույցի հեղինակն է, «Տեխնիկապես լավատես» (Technically Optimistic) փոդքասթի հիմնադիրը, որը «Էփլ»-ի (Apple) տեխնոլոգիական փոդքասթների ցանկում հասել է երկրորդ հորիզոնականին։ Նա նաև հրապարակում է «Սեփականատերեր, ոչ թե վարձակալներ» (Owners, Not Renters) տեղեկագիրը, որտեղ գրում է բաց կոդով արհեստական բանականության մասին։
Նրա հոդվածները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս» (The New York Times), «Ուոլ Սթրիթ Ջուրնալ» (The Wall Street Journal), «Աթլանթիք» (The Atlantic), «Սայենթիֆիք Ամերիքըն» (Scientific American) և «Չիկագո Թրիբյուն» (Chicago Tribune) պարբերականներում։
Նա ՄՏԻ-ի Մեդիա լաբորատորիայի հոգաբարձուների հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև «Թումո»-ի խորհրդի անդամ։ «Թումո»-ն Հայաստանի՝ աշխարհին ներկայացված հաջողված նախագծերից է, որն այսօր գործում է ավելի քան մեկ տասնյակ երկրներում՝ ընդգրկելով 70․000-ից ավելի ուսանողի։
Րաֆֆի Գրիգորեանի մասնակցությամբ
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ
Շաբաթ, Նոյեմբերի 21, 11:00
3րդ հարկ
