logo
Գրանցումը շուտով
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Էրվե Լըտոքյո

Էրվե Լըտոքյո

CheckFirst ընկերության գլխավոր գործադիր տնօրեն

Էրվե Լըտոքյոն «ՉեքՖըրսթ» (CheckFirst) ֆիննական ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունը մշակում է ծրագրային գործիքներ և մեթոդաբանություններ՝ առցանց ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Այն իրականացնում է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություններ, ուսումնասիրում ապատեղեկատվություն տարածողների գործելակերպը և նպաստում եվրոպական կարգավորումների, այդ թվում՝ «Թվային ծառայությունների մասին» ակտի կիրառմանը։

Օտարերկրյա թվային միջամտություններից պաշտպանության ֆրանսիական «ՎԻԺԻՆՅՈՒՄ» («VIGINUM») ծառայությունում որպես գործառնական բաժնի ղեկավար աշխատելուց հետո, նա 2025 թվականին միացել է «ՉեքՖըրսթ»-ին որպես գործառնական տնօրեն, իսկ ավելի ուշ ստանձնել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ավելի վաղ աշխատել է Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունում (ANSSI)։ Նա նաև «ՕփենՖակտո» (OpenFacto) ֆրանսիական հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։ Կազմակերպությունը լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպում է առցանց հետաքննությունների դասընթացներ։

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026