logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng

Ի հավելումն

                                                   

Ուրբաթ-շաբաթ-կիրակի
Մայիսի 31, հունիսի 1 և 2

• StoryCorps բանավոր պատման տաղավար •

14:00-16:00. Բացահայտե՛ք Ձեր պատմության ուժը EVN մեդիա փառատոնի StoryCorps բանավոր պատման տաղավարում։ Մարդկության պատումների հավաքագրմանն ու հրապարակմանը նվիրված «ՍթորիՔորփս» (StoryCorps) շահույթ չհետապնդող կազմակերպության հետ համագործակցելով՝ հրավիրում ենք ձայնագրելու ձեր ինքնատիպ փորձառությունները։ Տաղավարը բաց կլինի փառատոնի բոլոր օրերին, ժամը 14։00-16։00։ Եկե՛ք ու ձայնագրե՛ք ձեր պատմություններն ու միացեք մեզ՝ ձևավորելու հավաքական պատում։

Հիմնադրման տարվանից՝ 2003-ից ի վեր, «ՍթորիՔորփս»-ն ամբողջ Միացյալ Նահանգներում օգնել է շուրջ 700.000 մարդու ունենալ իմաստալից զրույցներ իրենց կյանքի մասին։ Այդ ձայնագրությունները հավաքված են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում և իրենց առցանց արխիվում՝ հանդիսանալով մարդկային պատմությունների երբևէ ամենամեծ հավաքածուն։

↳ԳԱԿ. Աբովյան [ներքեւ]

Շաբաթ, հունիսի 1
• Գրքի շնորհանդես. «Անվտանգության զեկույց» •

12։00. 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան Ադրբեջանի ներխուժումից հետո, Հայաստանի ներքին և տարածաշրջանային անվտանգության կազմաձևերի համապարփակ, գիտականորեն հիմնավորված մշակումների հրատապ անհրաժեշտություն կար: Գիտակցելով այս հրամայականը՝ դոկտոր Ներսես Կոպալյանը մեկնարկեց EVN Report-ի ամենամսյա անվտանգության զեկույցների շարքը, որը կարևոր ներդրում է Հայաստանում անվտանգության մտածողության ձևավորման գործում: Նրա աշխատությունը, որը հաճախ հիշատակվում է հեղինակավոր հրապարակումներում և օգտագործվում է փորձագիտական հանրության կողմից, զարգացրել է Հայաստանում անվտանգության հարցերի շուրջ քաղաքական խոսույթը: Անվտանգության դիվանագիտացումից մինչև հակամարտությունների շարունակականություն, գոյաբանական անվտանգությունից մինչև հիբրիդային և անհավասար մոտեցումներ, այս զեկույցներն անգնահատելի պատկերացումներ են տալիս տարածաշրջանի անվտանգության բարդ դասավորության վերաբերյալ:

EVN Report-ը հավաքել է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարի անվտանգության զեկույցները՝ «Անվտանգության զեկույց» խորագրով նոր գրքում, որն առաջին անգամ կներկայացվի EVN մեդիա փառատոնին՝ շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, ժամը 12:00-ին:

↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

 

Կիրակի, հունիսի 2

• Փակման արարողություն •

                                               

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025