ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ. Փիթեր Բալաքեան
Փիթեր Բալաքեանը տասնամյակներ շարունակ իր չափածո աշխատություններում, արձակում և գիտական հետազոտություններում ուսումնասիրում է հիշողությունը, ինքնությունը, պատմությունն ու հայկական փորձառությունը։ Կինոռեժիսոր և գրող Մայքլ Գուրջեանի հետ զրույցում նա կանդրադառնա այն գաղափարներին ու փորձառություններին, որոնք ձևավորել են իր ստեղծագործական ուղին, ինչպես նաև այն հարցերին, որոնք մինչ օրս ուղեկցում են իրեն։
Փիթեր Բալաքեանը Երևանում է՝ մասնակցելու «Զուգահեռներ» միջազգային գրականության առաջին փառատոնին։ Փառատոնի առիթով «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հրատարակությամբ հայերենով լույս կընծայվեն Բալաքեանի՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոնային օրագիր» (Ozone Journal) բանաստեղծությունների ժողովածուն և մեծ ճանաչում գտած «Ճակատագրի սև շունը» (The Black Dog of Fate) հուշագրությունը։
Զրուցավար՝ Մայքլ Գուրջեան
ՈԻՐԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 17:00
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ. Էդիկ Բաղդասարյան
2001 թվականին Էդիկ Բաղդասարյանը հիմնեց «Հետքը» մի պարզ, բայց հավակնոտ նպատակով՝ Հայաստանում զարգացնել հետաքննական լրագրությունը։ Քսանհինգ տարի անց այդ ճանապարհին եղել են բազմաթիվ հետաքննություններ, ճանաչում և իրական ազդեցություն, բայց նաև ուղեկցվել է ճնշումներով, սպառնալիքներով ու դժվարին փորձություններով։
Զրույցը հետաքննական լրագրությանը հավատարիմ մնալու վճռականության, «Հետք»-ը պահպանելու և զարգացնելու համար պահանջված ջանքերի և ճանապարհի փորձությունների մասին է։
Զրուցավար՝ Մարիա Թիթիզյան
ՈԻՐԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 18:30
3ՐԴ ՀԱՐԿ
*Հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ. Րաֆֆի Գրիգորեան
Րաֆֆի Գրիգորեանն իր մասնագիտական գործունեության ընթացքում ղեկավարել և զարգացրել է տեխնոլոգիական խմբեր՝ աշխատելով «Թվիթեր»-ում (Twitter), «Ուբեր»-ում (Uber), ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեում, իսկ այժմ՝ «Մոզիլա»-ում (Mozilla), որտեղ զբաղեցնում է տեխնոլոգիական տնօրենի պաշտոնը։ Նա նաև աշխատում է բաց կոդով արհեստական բանականության հնարավորություններն ընդլայնելու և այն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։
Րաֆֆի Քասարջյանի հետ զրույցում Կրիկորեանը կանդրադառնա այն հարցին, թե ինչ է տեղի ունենում մեր անձնական տվյալների և գաղտնիության հետ, երբ արհեստական բանականությունն ավելի ու ավելի է ներթափանցում առօրյա կյանք։ Ո՞ւմ են պատկանում այն տվյալները, որոնց հիման վրա ուսուցանվում են արհեստական բանականության համակարգերը։ Եվ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ինչպե՞ս ապահովել, որ դրանից օգտվող մարդիկ նույնպես որոշիչ ձայն ունենան իրենց տվյալների հետագա օգտագործման հարցում։
Զրուցավար՝ Րաֆֆի Քասարջյան
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 11:00
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ. Ռոն Դիբըրթ
Ռոն Դիբըրթը «Սիթիզեն Լաբ» (The Citizen Lab) հետազոտական կենտրոնում իր աշխատանքի շնորհիվ բացահայտել է լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության դեմ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող աղմկահարույց ոտնձգություններից շատերը։ «Նյու Յորքեր» (The New Yorker) պարբերականի հեղինակ Րաֆֆի Խաչատուրեանի հետ զրույցում Դիբըրթը կանդրադառնա տեխնոլոգիաների, իշխանության և մարդու իրավունքների հատման կետերը բացահայտելու իր երկարամյա հետաքրքրությանը, իր մասնագիտական ուղին ձևավորած հետաքննությունների և մեզնից շատերի համար հաճախ աննկատ մնացող սպառնալիքները բացահայտելու անհրաժեշտությանը։
Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 17:30
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ. Նիկոլաս Նիարքոս
Նիկոլաս Նիարքոսն իր մասնագիտական ուղին կառուցել է՝ լուսաբանելով աշխարհի ամենաբարդ ու վտանգավոր վայրերում տեղի ունեցող իրադարձությունները, անդրադառնալով պատերազմին, իշխանությանը և դրանց կիզակետում հայտնված մարդկանց ճակատագրերին։ Նրա «Ուժի տարրերը» (The Elements of Power) գիրքն ուսումնասիրում է էներգետիկ անցման համար անհրաժեշտ օգտակար հանածոների շուրջ ծավալվող համաշխարհային պայքարը։
«Նյու Յորքեր» (The New Yorker) պարբերականի հեղինակ Րաֆֆի Խաչատուրեանի հետ զրույցում Նիարքոսը կանդրադառնա իր մասնագիտական ուղին ձևավորած պատմություններին և այն դասերին, որոնք քաղել է դրանցից՝ իշխանության, տեխնոլոգիայի և այն պաշարների մարդկային գնի մասին, որոնցից կախված է ժամանակակից աշխարհը։
Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 16:30
3ՐԴ ՀԱՐԿ
*Անգլերեն