logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng

մարդ ԱՌժամանակ

Մտերմիկ ու հետաքրքիր բացառիկ զրույցների շարք ինչպես մեդիա աշխարհի, այնպես էլ նրա սահմաններից դուրս հայտնի գործիչների հետ։

••••

Հինգշաբթի, մայիսի 30

♦ մարդ ԱՌժամանակ․ Մայքլ Գուրջեան 

19:00. Մայքլ Գուրջեանը Էմմիի մրցանակակիր դերասան է, կինոռեժիսոր և գրող, որը հայտնի է հեռուստատեսային և կինոյում իր գործունեությամբ: Նա գրել, բեմադրել և նկարահանվել է բարձր գնահատանքի արժանացած «Ամերիկացի» ֆիլմում, որը հայկական կինոյի համար անկյունաքարային դարձավ․ այն հայկական առաջին ֆիլմն էր, որը ներկայացվեց Օսկարի մրցանակաբաշխությանը՝ լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում:

Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան, Նյու Յորքեր 

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

••••

Ուրբաթ, հունիսի 1 

♦ մարդ ԱՌժամանակ. Ջոն Լի Անդերսոն

19:30. Ջոն Լի Անդերսոնը հետաքննող լրագրող է և ռազմական թղթակից։ 1998 թվականից աշխատում է «Նյու Յորքեր»-ում։ Նա լուսաբանել է բազմաթիվ միջազգային հակամարտություններ՝ Սիրիայից մինչև Ուկրաինա, Լիբիայից մինչև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն և այլն: Ջոն Լին նաև հայտնի կենսագիր է, էսսեիստ և ժամանակակից հակամարտությունների, ռազմական գործողությունների և քաղաքական առաջնորդության վերաբերյալ գրքերի հեղինակ: Նա հայտնի է քաղաքական առաջնորդների իր բազմաթիվ կենսագրականներով՝ ներառյալ՝ Ուգո Չավեսը, Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան և Աուգուստո Պինոչետը:

Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան, Նյու Յորքեր

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

••••

Կիրակի, հունիսի 2

♦ մարդ ԱՌժամանակ. Բեն Մաուկ

14։00. Բեն Մաուկը մրցանակակիր գրող և կինոռեժիսոր է Բեռլինից: Նրա առաջին վավերագրական ֆիլմը՝ “Reeducated”, Սեմ Վոլսոնի հետ համագործակցությամբ,  “Inside Xinjiang’s Prison State” մի մասն է, որը վիրտուալ իրականության մեջ խորասուզվող ինտերակտիվ խաղ է չինական վերակրթության ճամբարում կյանքի մասին: Նախագիծն արժանացել է «Նյու Յորքեր»-ի՝ իր առաջին «Էմմի» և «Փիբոդի» մրցանակներին, իսկ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 փառատոներում:

Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան, Նյու Յորքեր

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

♦ մարդ ԱՌժամանակ. Մոլի Քրեբափլ

17։00. Մոլի Քրեբափլն արվեստագետ է և գրող։ Նա համահեղինակել է “Brothers of the Gun” պատկերազարդ գիրքը, որն ընդգրկվել էր 2018-ի «Ազգային գրքի մրցանակ»-ի ցուցակում, և “Drawing Blood” հուշագրությունը: Նրա լուսաբանումները շոշափում են համաշխարհային խնդիրներ՝ «Գրավիր Ուոլ Սթրիթ»-ից մինչև ռուսական ներխուժումն Ուկրաինա։ Նրա անիմացիոն ֆիլմերն առաջադրվել են երեք «Էմմի» մրցանակի և արժանացել «էդվարդ Ռ. Մարոու»-ի մրցանակի: Որպես մրցանակակիր անիմատոր՝ նա առաջիններից է պատկերապատման լրագրության նոր ոճում։

Զրուցավար՝ Ջոն Լի Անդերսոն, Նյու Յորքեր

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

♦ մարդ ԱՌժամանակ․ Ալիա Մալեկ 

18:30. Ալիա Մալեկը լրագրող է և քաղաքացիական իրավունքների նախկին իրավաբան, որի աշխատանքները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս», «Ֆորին Փոլիսի», «Նյու Յորքեր», «Նեյշն» և մի շարք այլ պարբերականներում: 2011 թվականի ապրիլին նա տեղափոխվել է Դամասկոս, Սիրիա և այնտեղ կատարվող զարգացումների մասին անանուն հոդվածներ հրապարակել մի քանի լրատվամիջոցներում: Նա հեղինակել է “The Home That Was Our Country: A Memoir of Syria” գիրքը, որը պատմում է այն երկրների մասին, ուր գնացել են սիրիացիները (ներառյալ Հայաստանը)։ Նա պարգևատրվել է հումանիտար գիտությունների ոլորտում 12-րդ ամենամյա «Հայեթ» մրցանակով (Hiett Prize): 

Զրուցավար՝ Ռուբինա Մարկոսեան, EVN Report  

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա

 

∼ Խնդրում ենք ամրագրել ձեր այցը ∼
Գրանցումն անվճար է։

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025