Այս տարի համագործակցել ենք հայաստանյան երեք կազմակերպությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը կունենա հատուկ ծրագրեր փառատոնի ընթացքում:
◊◊◊
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն [ՄՆԿ]
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը (ՄՆԿ) ավելի քան 25 տարի աշխատում է Հայաստանի մեդիա ոլորտում՝ աջակցելով խոսքի ազատությանը, անկախ զանգվածային միջոցների զարգացմանը, լրատվամիջոցների օրենսդրության կատարելագործմանը և լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Շահույթ չհետապնդող կազմակերպությունն ունի մեդիա ուսուցման, մեդիա գրագիտության և մեդիա բովանդակության արտադրության մեծ փորձ: ՄՆԿ-ն մեդիա դաշտի անբաժանելի մասն է:
♦ Վիրտուալ իրականություն. քաղաքացիական անհնազանդություն
«Քաղաքացիական անհնազանդություն»-ը լրագրողների համար ստեղծված վիրտուալ իրականության փորձառություն է, որտեղ լրագրողը լուսաբանում է բռնությամբ ուղղորդվող բողոքի ակցիա։ Փորձառությունը ստեղծված է դեպքի վայրից աշխատող լրագրողների համար՝ օգնելու կողմնորոշվել նման վտանգավոր իրավիճակներում: Այս փորձառությունն առաջին անգամ հասանելի կլինի ոչ միայն լրագրողներին, այլ նաև սահմանափակ թվով այցելուներին՝ միայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում՝ նպատակ ունենալով սկսել զրույց՝ լրատվամիջոցների և ընթերցողի միջև, կամրջել լրագրողի և քաղաքացու միջև առկա անջրպետը՝ ապահով տարածքում համատեղ փորձի միջոցով:
«Քաղաքացիական անհնազանդություն»-ը վերապատրաստման դասընթացի մի մասն է, որը մշակվել է Բրյուսելում գտնվող HEAD SET IMMERSIVE-ի կողմից՝ դեպքի վայրից աշխատող լրագրողների և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից, որոնք օգտագործում են վերապատրաստման նորարարական մեթոդներ՝ լրագրողներին իրական ճգնաժամերին դիմակայելու և պատրաստելու նպատակով՝ տրամադրելով նրանց ինքնաստուգման մեխանիզմ: Ծրագիրը հնարավոր է դարձել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համագործակցության միջոցով:
* Մանրամասները՝ շուտով
♦ Մեդիագրագիտության աշխատարան
Բացահայտեք առցանց բովանդակության ուժը և դրա ազդեցությունը մեր մտածողության վրա՝ մեդիագրագիտության աշխատարանի շրջանակներում: Սովորեք բացահայտել քարոզչության և մանիպուլյացիայի մարտավարությունը, կողմնորոշվեք տեղեկատվության տեղատարափում, ստուգեք փաստերը և տարբերեք ճշմարտությունը հորինվածքից: Գործնական աշխատանքների միջոցով կարող եք զգալ, թե ինչ է նշանակում լինել լրագրող` կանգնելով մեր հատուկ էկրանի առջև ու հաղորդելով եղանակի տեսությունը կամ ստեղծելով ձեր սեփական հեռուստատեսային լուրերի բովանդակությունը: Միացե՛ք մեզ՝ դառնալու ըմբռնող մեդիա սպառողներ և քննադատական մտածողներ:
* Մանրամասները՝ շուտով
Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա [CSN Lab]
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն բազմաբնույթ հարթակ է, որը ստեղծվել է անկախ հետազոտողների, գիտնականների, մշակութային գործիչների և արվեստագետների կողմից՝ նպատակ ունենալով անդրադառնալ Հայաստանի և Հարավային Կովկասի արդի սոցիալական և մշակութային խնդիրներին։ Նրանք ընդգծում են պարզ լեզուն և գրավիչ մատուցումները՝ մարդասիրական հետազոտություններն ավելի ազդեցիկ և հանրաճանաչ դարձնելու համար: Լաբորատորիան ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ հիշողության ուսումնասիրությունները, մշակութային իրավունքները, հակամարտությունների վերափոխումը և քաղաքային տարածքները:
Նրանց նպատակն է ակադեմիական շրջանակից դուրս ևս ընդլայնել հիշողության ուսումնասիրությունները, խթանել մշակութային իրավունքների մասին խուսույթը և երկխոսության միջոցով նպաստել տարածաշրջանում խաղաղ համակեցությանը: Բացի այդ, նրանք կենտրոնանում են գաղութային անցյալի ապակառուցման, հանրային տարածության փոխակերպումների ուսումնասիրության և միջազգային համագործակցության դյուրացման վրա:
♦ Մշակույթն՝ (է) իրավունք
Անդրադարձ մշակութային իրավունքներին Հայաստանում և Վրաստանում
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) «Մշակույթն՝ (է) իրավունք» միջազգային կոնֆերանսի շրջանակներում EVN Report մեդիա փառատոնի ընթացքում կանցկացվի նախահամաժողովի պանելային քննարկումը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հարավային Կովկասի և Արևելյան հարևանության տարածաշրջաններն ականատես եղան բացառիկ զարգացումների՝ հակամարտություններ, աղետալի պատերազմներ և դրանց կործանարար հետևանքներ։ 2020 թվականի Արցախյան պատերազմ, ռուսական ներխուժումն Ուկրաինա, բռնի տեղահանումներ, միգրացիոն հոսքեր և աշխարհաքաղաքական ալեկոծությունները ճգնաժամերի հանգեցրին տարածաշրջանում։
Այս փոփոխությունները վերաձևել են քաղաքական սահմանները, ինչն էլ անշրջելիորեն ազդել է սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտների վրա: Ոչ միայն խախտվում են հիմնարար իրավունքները, այլև տարբեր մշակութային իրավունքներ։
Փլուզված պատրանքների և ինքնության ճգնաժամի լույսի ներքո մշակույթը դառնում է բալասան և վերածննդի, դիմակայության տարածություն: Որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, մշակութային իրավունքները ծառայում են որպես բացառիկ ոսպնյակներ՝ դիտարկելու, խորհելու և հասկանալու համար տրավմատիկ անցյալը, ինչպես նաև ներկայիս իրադարձությունները:
Մինչ տարածաշրջանում հանրային խոսույթը հաճախ պտտվում է մարդու իրավունքների խախտման շուրջ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) նախաձեռնած «Մշակույթն՝ (է) իրավունք» համաժողովը ձգտում է բարձրաձայնել ավելի քիչ ուսումնասիրված ոլորտը՝ մշակութային իրավունքների առանցքային դերը՝ որպես ժողովրդավարական արժեքները կրողների և տարածաշրջանում կայունության ձգտողների։
Հաշվի առնելով կատարվող իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի վրա, «Մշակույթն՝ (է) իրավունք» համաժողովը կկենտրոնանա Հայաստանում և Վրաստանում տիրող փոխկապակցված իրավիճակների վրա։
Պանելային քննարկման ընթացքում Հայաստանի և Վրաստանի փորձագետները կանդրադառնան մշակույթի և լրատվամիջոցների դերին՝ որպես տարածաշրջանում դիմակայության և ժողովրդավարություն խթանող կարևորագույն չափորոշիչներ:
Նրանք կքննարկեն երկու երկրներում առկա իրավիճակները, կվերլուծեն մշակութային կյանքի վերափոխումները, հանրության մշակութային իրավունքների ընկալումները, հիշողության քաղաքականությունը և կկիսվեն, թե ինչպես մշակութային իրավունքները և լրատվամիջոցների խոսույթները կարող են խթան հանդիսանալ տարածաշրջանում առկա մարտահրավերներին զուգահեռ ժողովրդավարության ամրապնդման համար:
* Մանրամասները՝ շուտով
♦ Կեչուտ. հիշողություն ջրի հատակին
Ջուրը կյանք է։
Ջուրը նաև կարող է հրահրել տարբեր պետությունների և հասարակությունների միջև հակամարտությունների և բախումների:
«Կեչուտ. հիշողություն ջրի տակ» միջգիտակարգային հետազոտական նախագիծը նվիրված է Կեչուտի ջրամբարի կառուցման գործընթացում ջրասույզ արված հին Կեչուտ/Ղուշչի գյուղին և կեչուտցիներին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները և ենթարկվել տեղահանության տրավմատիկ փորձառությանը։
Սա Հայաստանի բնության գաղութացման հետևանքների մասին հիշողության առաջին թվայնացումն է։ Միջգիտակարգային այս նախագիծը մեկտեղել է հետազոտողների և արվեստագետների բազմազան ոլորտներից. ճարտարապետություն, ուրբանիզմ, մշակութաբանություն, նշանագիտություն, վիզուալ ու ձայնային արվեստներ։ Այս նախագիծն անդրադառնում է մի խնդրի, որը տասնամյակներ շարունակ չի բարձրաձայնվել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային մյուս հանրապետություններում։ Ջրի տակ անցած գյուղի պատմությունը հիմնված է Խորհրդային Միության բնապահպանական խոսույթի ուսումնասիրության, մեկ տարվա ընթացքում հավաքված բանավոր պատմություններից, հիշողության արտացոլման և բարդ անցյալի ապակառուցումից ստացված պատկերացումներից: