Այս տարի համագործակցել ենք հայաստանյան երեք կազմակերպությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը կունենա հատուկ ծրագրեր փառատոնի ընթացքում:
◊◊◊
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն [ՄՆԿ]
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը (ՄՆԿ) ավելի քան 25 տարի աշխատում է Հայաստանի մեդիա ոլորտում՝ աջակցելով խոսքի ազատությանը, անկախ զանգվածային միջոցների զարգացմանը, լրատվամիջոցների օրենսդրության կատարելագործմանը և լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Շահույթ չհետապնդող կազմակերպությունն ունի մեդիա ուսուցման, մեդիա գրագիտության և մեդիա բովանդակության արտադրության մեծ փորձ: ՄՆԿ-ն մեդիա դաշտի անբաժանելի մասն է:
♦ Վիրտուալ իրականություն. քաղաքացիական անհնազանդություն
«Քաղաքացիական անհնազանդություն»-ը լրագրողների համար ստեղծված վիրտուալ իրականության փորձառություն է, որտեղ լրագրողը լուսաբանում է բռնությամբ ուղղորդվող բողոքի ակցիա։ Փորձառությունը ստեղծված է դեպքի վայրից աշխատող լրագրողների համար՝ օգնելու կողմնորոշվել նման վտանգավոր իրավիճակներում: Այս փորձառությունն առաջին անգամ հասանելի կլինի ոչ միայն լրագրողներին, այլ նաև սահմանափակ թվով այցելուներին՝ միայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում՝ նպատակ ունենալով սկսել զրույց՝ լրատվամիջոցների և ընթերցողի միջև, կամրջել լրագրողի և քաղաքացու միջև առկա անջրպետը՝ ապահով տարածքում համատեղ փորձի միջոցով:
«Քաղաքացիական անհնազանդություն»-ը վերապատրաստման դասընթացի մի մասն է, որը մշակվել է Բրյուսելում գտնվող HEAD SET IMMERSIVE-ի կողմից՝ դեպքի վայրից աշխատող լրագրողների և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից, որոնք օգտագործում են վերապատրաստման նորարարական մեթոդներ՝ լրագրողներին իրական ճգնաժամերին դիմակայելու և պատրաստելու նպատակով՝ տրամադրելով նրանց ինքնաստուգման մեխանիզմ: Ծրագիրը հնարավոր է դարձել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համագործակցության միջոցով:
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
♦ Մեդիագրագիտության աշխատարան
Ինչպես է համոզում մեդիան
Մեդիագրագիտության աշխատարանը հիմնված է առնչական քննարկումների և խաղերի վրա, որոնք մշակվել են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (ՄՆԿ) կողմից՝ 12-16 տարեկաններին մեդիագրագիտության կարևորության մասին ուսուցանելու համար: Այն բացատրում է, թե ինչպես են ստեղծվում լուրերը, ովքեր են լրագրողները, ծանոթացնում է լրատվամիջոցների տեսակներին ու աշխատանքին, ներկայացնում ազդեցության հնարավորություններն ու առավելությունները։
Օգտագործելով կանաչ էկրանը և արդեն մտածված սցենարները, երեխաները հանդես կգան լրագրողի դերում, կփորձեն օգտագործել մեդիայի տված հնարավորությունները և իրենք իրենց փորձով կհասկանան՝ ինչպես է աշխատում մեդիան, ինչ հնարքներով ու լեզվով է համոզում, ինչպես է ազդում և մանիպուլացնում կամ՝ տեղեկացնում ու կրթում։
↳ԳԱԿ. Աբովյան [ներքեւ]
◊◊◊
Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա [CSN Lab]
CSN Lab-ը մշակութային կազմակերպություն է, որի նպատակն է հետազոտել Հայաստանի եւ Հարավային Կովկասի արդի մշակութային եւ սոցիալական խնդիրները։ Լաբորատորիան միտված է պարզ եւ մատչելի լեզվով, բազմազան եւ գրավիչ մոտեցումներով, առավել ազդեցիկ եւ հանրաճանաչ դարձնել հումանիտար հետազոտությունները։ Նրանց գործունեության հիմնական թեմատիկ ուղվածություններն են մշակութային իրավունքները, հիշողության ուսումնասիրությունները, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, միգրացիան եւ տեղահանությունները, տարածաշրջանային կոնֆլիկտներն ու դրանց հետեւանքները։ CSN Lab-ի առաջնահերթ նպատակն է մշակութային երկխոսության խթանումը, խաղաղության խոսույթի կայացումը, մշակույթի միջոցով ժողովրդավար հիշողության վեր հանումը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։
♦ Մշակույթն՝ (է) իրավունք
Պանելային քննարկում Հայաստանում եւ Վրաստանում մշակութային իրավունքների կարգավիճակի շուրջ
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) «Մշակույթն՝ (է) իրավունք» միջազգային կոնֆերանսի շրջանակներում EVN Report մեդիա փառատոնի ընթացքում տեղի կունենա նախահամաժողովի պանելային քննարկումը։
Վերջին տարիներին Հարավային Կովկասի եւ Արեւելյան գործընկերության երկրներն անցնում են աղետների եւ բեկումնային իրադարձությունների՝ պատերազմների, հակամարտությունների, դրանց կործանարար հետեւանքների միջով։ 2020 թվականի Արցախյան պատերազմը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բռնի տեղահանումները, միգրացիոն հոսքերը եւ աշխարհաքաղաքական այլ զարգացումները տարածաշրջանում ստեղծեցին բազմաթիվ ճգնաժամեր։
Սրընթաց փոփոխությունները վերաձեւել են քաղաքական սահմանները, անշրջելիորեն ազդել սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտների վրա։ Այս ամենի հետեւանքով «սովորական են դարձել» ոչ միայն մարդու հիմնարար, այլեւ՝ մշակութային իրավունքների խախտումները։
Փլուզված պատրանքների եւ ինքնության ճգնաժամի համատեքստում մշակույթն է դառնում բալասան, փարոս, հույսի աղբյուր, դիմադրության տարածություն։ Լինելով մարդու իրավունքների հիմնարար մաս, մշակութային իրավունքներն այլեւս հանդես են գալիս որպես ուրույն ոսպնյակներ՝ քննելու, խորհելու եւ հասկանալու ինչպես տրավմատիկ անցյալը, այնպես էլ՝ արդի իրադարձությունները։
Տարածաշրջանին տիպական հանրային խոսույթը հաճախ սեւեռված է մարդու իրավունքների ոտնահարումների վրա, իսկ CSN Lab-ի նախաձեռնած «Մշակույթն՝ (է) իրավունք» համաժողովը նպատակ ունի վեր հանել եւ հանրայնացնել գրեթե չուսումնասիրված մեկ այլ ոլորտ՝ մշակութային իրավունքները, որոք առանցքային դեր ունեն ժողովրդավարական արժեքների տարածման եւ կայունության հաստատման գործում։
Հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունների եւ դրանց ազդեցությունների համընդհանուր բնույթը, «Մշակույթն՝ (է) իրավունք» համաժողովը կանդրադառնա Հայաստանում եւ Վրաստանում մշակութային իրավունքների շուրջ տիրող իրավիճակներին։ Մեդիա փառատոնի շրջանակներում իրականացվող պանելային քննարկման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի փորձագետները կխոսեն մշակույթի եւ մեդիայի միջոցով տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մշակութային կյանքի փոխակերպումների, հիշողության քաղաքականության, մանիպուլատիվ մեդիա պատումների եւ այլ առընթեր հիմնահարցերի մասին։
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
♦ Կեչուտ. հիշողություն ջրի հատակին
Ջուրը կյանք է։
Ջուրը նաև կարող է հրահրել տարբեր պետությունների և հասարակությունների միջև հակամարտությունների և բախումների:
«Կեչուտ. հիշողություն ջրի տակ» միջգիտակարգային հետազոտական նախագիծը նվիրված է Կեչուտի ջրամբարի կառուցման գործընթացում ջրասույզ արված հին Կեչուտ/Ղուշչի գյուղին և կեչուտցիներին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները և ենթարկվել տեղահանության տրավմատիկ փորձառությանը։
Սա Հայաստանի բնության գաղութացման հետևանքների մասին հիշողության առաջին թվայնացումն է։ Միջգիտակարգային այս նախագիծը մեկտեղել է հետազոտողների և արվեստագետների բազմազան ոլորտներից. ճարտարապետություն, ուրբանիզմ, մշակութաբանություն, նշանագիտություն, վիզուալ ու ձայնային արվեստներ։ Այս նախագիծն անդրադառնում է մի խնդրի, որը տասնամյակներ շարունակ չի բարձրաձայնվել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային մյուս հանրապետություններում։ Ջրի տակ անցած գյուղի պատմությունը հիմնված է Խորհրդային Միության բնապահպանական խոսույթի ուսումնասիրության, մեկ տարվա ընթացքում հավաքված բանավոր պատմություններից, հիշողության արտացոլման և բարդ անցյալի ապակառուցումից ստացված պատկերացումներից:
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
◊◊◊
CyberHUB-AM
CyberHUB-AM-ը թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հետ կապված արտակարգ պատահարների (CERT) աջակցության թիմ է՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ ՀԿ-ների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար, որն անանուն կերպով՝ առանց նույնականացնելու դիմողներին, հավաքում և վերլուծում է հայաստանյան քաղհասարակության դեմ ՏՏ ոլորտի հարձակումների, պատահարների մասին տեղեկատվությունը՝ դրա հիման վրա առավել արդյունավետ պաշտպանության մեթոդներ մշակելու նպատակով։ CyberHUB-AM-ը երաշխավորում է պատահարների վերաբերյալ ստացած տեղեկատվության գաղտնիությունը:
♦ Թվային անվտանգության դարմանատուն
EVN մեդիա փառատոնին CyberHUB-AM թիմը կանցկացնի «Թվային շտապ օգնություն» թվային աջակցության ծրագիրը, որը ներկաներին հնարավորություն կընձեռի օգտվել փորձագիտական խորհրդատվությունից՝ կիբերանվտանգության մի շարք խնդիրների վերաբերյալ:
«Թվային շտապ օգնություն»-ը տեղակայված կլինի փառատոնի անցկացման վայրում, կառանձնանա CyberHUB-AM-ի պաստառով։
CyberHUB-AM-ի թվային անվտանգության փորձառու խորհրդատուների և հարձակումները հետազոտողների թիմը ձեր տրամադրության տակ կլինի՝ օգնելու պատրաստակամությամբ՝
- Սարքի կոնֆիգուրացիա. համոզվեք, որ ձեր սարքերը հագեցած են անվտանգության վերջին կարգավորումներով՝ ձեր թվային ինքնությունն անձեռնմխելի պահելու համար:
- Հաշվի անվտանգության ստուգումներ. վերանայել և ամրապնդել ձեր առցանց հաշիվների անվտանգությունը չարտոնված մուտքից:
- Չարամիտ ծրագրերի և վիրուսների ախտորոշում. կիրառվում է ժամանակակից գործիքներ՝ ձեր համակարգիչները և բջջային հեռախոսները վնասակար ծրագրերից սկանավորելու և մաքրելու համար:
- Անձնական թվային ռիսկերի գնահատում. համագործակցում ենք ձեզ հետ՝ գնահատելու և մեղմելու ռիսկերը՝ հարմարեցված ձեր անձնական թվային հետքին:
- Անվտանգության կրթություն. պատկերացումներն ու լավագույն փորձի մասին գիտելիքները ձեզ հնարավորություն կտան պահպանել ձեր թվային հիգիենան նաև աշխատարանից հետո:
Մեր նպատակն է բոլորին զինել գիտելիքներով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են թվային ոլորտում անվտանգ գործելու համար: Անկախ նրանից, թե դուք փորձառու տեխնոլոգիական մասնագետ եք, թե թվային աշխարհում նորեկ, CyberHUB-AM-ն այստեղ է՝ բարելավելու ձեր կիբերանվտանգությունը:
CyberHUB-AM-ի այս նախաձեռնությունը ոչ միայն անդրադառնում է անվտանգության անմիջական մտահոգություններին, այլ նաև խթանում է կիբերանվտանգության իրազեկման մշակույթը փառատոնի մասնակիցների շրջանում: Սա վկայում է CyberHUB-AM-ի նախաձեռնողական մոտեցման մասին՝ բոլորի համար ավելի ապահով թվային միջավայր ստեղծելու գործում:
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա [ներքեւ]
∼ Խնդրում ենք ամրագրել ձեր այցը ∼
Գրանցումն անվճար է։