Ռունա Սանդվիկ
Granitt խորհրդատվական ընկերության հիմնադիր
Ռունա Սանդվիկը «Գրանիտ» (Granitt) խորհրդատվական ընկերության հիմնադիրն է։ Ընկերությունն օգնում է ապահովել լրագրողների և վտանգի տակ գտնվող այլ անձանց թվային անվտանգությունն ամբողջ աշխարհում։ Նրա աշխատանքը հիմնված է «Նյու Յորք Թայմս» պարբերականում, Մամուլի ազատության հիմնադրամում և «Տոր» նախագծում ձեռք բերած փորձի վրա։
Ռունան Ասպենի ինստիտուտի Կիբեռանվտանգության համաշխարհային խմբի անդամ է և «Սիգնալս Նեթվորք» (Signals Network) կազմակերպության խորհրդատու։ Նա նաև փակ տարածքներում թռիչքների մեծ սիրահար է։ Ծնունդով Օսլոյից է, այժմ բնակվում է Նյու Յորքում։
