Լեա Պերուշոն
հետաքննող լրագրող, «Արգելված պատմություններ»
Լեա Պերուշոնը «Ֆորբիդեն Սթորիս» («Արգելված պատմություններ») կազմակերպության ավագ հետաքննող լրագրող է։ Նա համակարգել է «Արտաքսման նախագիծ» (The Deportation Project) հետաքննությունը, որը հիմնականում կենտրոնացած է Միացյալ Նահանգներից աֆրիկյան տարբեր երկրներ արտաքսված մարդկանց պատմությունների վրա։ 2025 թվականին նա արժանացել է Ֆրանսիայի լրագրության համաժողովի (Assises du Journalisme) մրցանակին «Հետաքննություն և ռեպորտաժ» անվանակարգում՝ «Քարոզչական մեքենա» (Propaganda Machine) հոդվածի համար, որը «Ֆորբիդեն Սթորիս»-ում նրա համակարգած հետաքննական նախագծերից է։
Պերուշոնը նաև համակարգել և մասնակցել է մի շարք այլ մրցանակակիր հետաքննությունների, այդ թվում՝ «Գազայի նախագիծը» (The Gaza Project), «Պատմություն սպանողները» (Story Killers), «Հանքարդյունաբերական գաղտնիքները» (Mining Secrets) և «Բաքվի կապը» (The Baku Connection)։ Մինչ «Ֆորբիդեն Սթորիս»-ին միանալը նա աշխատել է տարածաշրջանային թերթերում և մի շարք լրատվական գործակալություններում, այդ թվում՝ «Պրեմիեր Լինյ Տելեվիզիոն»-ում (Premières Lignes Télévision), որտեղ մասնակցել է «Քեշ ինվեսթիգեյշն» (Cash Investigation) հետաքննական հեռուստանախագծի պատրաստմանը։
Լեա Պերուշոնի մասնակցությամբ
ՉՈՐՍ ՓՈՐՁԱԳԵՏ, ՄԵԿ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ
Շաբաթ, Նոյեմբերի 21, 14:00
3րդ հարկ
