logo
Գրանցումը շուտով
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Էլոիզ Լայան

Էլոիզ Լայան

հետաքննող լրագրող, «Արգելված պատմություններ»

Էլոիզ Լայանը «Ֆորբիդեն Սթորիս» («Արգելված պատմություններ») կազմակերպության հետաքննող լրագրող է․ կազմակերպության կարգախոսն է՝ «Լրագրողին սպանելով՝ պատմությունը չես սպանի»։ Փարիզում տեղակայված այս կազմակերպությունը համակարգում է միջազգային հետաքննություններ, որոնք շարունակում են բանտարկված կամ սպանված լրագրողների աշխատանքը։ 2017-ին հիմնադրված կազմակերպությունը համագործակցել է 123 լրատվամիջոցի հետ, այդ թվում՝ «Դեր Շպիգել» («Der Spiegel»), «Լը Մոնդ» («Le Monde»), «Վաշինգտոն Փոստ» («The Washington Post») և «Գարդիան» («The Guardian») հետ։

Լայանը մասնակցել է Հայիթիում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություններին և համակարգել է Մարոկկոյում «Պեգասուս» լրտեսական ծրագրի կիրառմանը վերաբերող հետաքննությունը։ Նա մասնակցել է նաև «Գազա նախագծին», որն ուսումնասիրում էր Գազայում լրագրողների դեմ կատարված հանցագործությունները, ինչպես նաև «Բաքվի կապը» («Baku Connection Project») նախագծում, որը շարունակում էր Ադրբեջանում ձերբակալված լրագրողների աշխատանքը։ 2026 թվականին նա առաջադրվել է Ալբեր Լոնդրի անվան մրցանակի եզրափակիչ փուլում։

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026