Ազմատ Խան
Հետաքննող լրագրող
Ազմատ Խանը Պուլիցերյան մրցանակի (Pulitzer Prize) դափնեկիր հետաքննող լրագրող է, որի աշխատանքներն անդրադառնում են պատերազմներում մարդկային կորուստներին:
Հետքաննություններով նա թղթակցում է և՛ «Նյու Յորք Թայմս», և՛ «Նյու Յորք Թայմս ամսագրին» (New York Times, New York Times Magazine), Քարնեգիի անդամ է և Կոլումբիայի ժուռնալիստիկայի դպրոցի պրոֆեսոր, որտեղ նա նաև ղեկավարում է Համաշխարհային լրագրության Լի կենտրոնը: Խանը գիրք է գրում ամերիկյան հայտնի Random House հրատարակչության համար՝ ուսումնասիրելով Ամերիկայի օդային պատերազմները:
«Թայմս» ամսագրի (Times Magazine), Ամերիկայի հանրային հեռարձակողի (PBS) «Առաջնագիծ» շարքի և «Բազֆիլդ»-ի (BuzzFeed) համար կատարած նրա հետաքննություններն առաջացրել են քաղաքական լայն ազդեցություն Վաշինգտոնից մինչև Քաբուլ և արժանացել մեկ տասնյակից ավել մրցանակների՝ Պուլիցերյան, Ազգային ամսագրի, Պոլկ, Արտասահմանյան մամուլի ակումբի, Դեդլայն ակումբի (Pulitzer Prize, National Magazine Award, Polk Award, Overseas Press Club’s Ed Cunningham Award, Deadline Club Award) և այլն։
«Նյու Յորք Թայմս»-ի համար արված նրա “The Civilian Casualty Files” բազմամասանոց շարքն արժանացել է 2022-ի Պուլիցերյան մրցանակի: Նախագիծը Խանի ավելի քան հինգ տարվա աշխատանքների ամփոփումն է՝ ներառյալ հետաքննություններն Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ավելի քան 100 քաղաքացիական զոհերի դեպքերի վայրերում, ավելի քան 1300 նախկինում գաղտնի ռազմական գրառումներ, որոնք նա ձեռք է բերել Պենտագոնի հետ իրավական պայքարի արդյունքում, ինչպես նաև բազմաթիվ հարցազրույցներ ռազմական և տեղական աղբյուրների հետ:
Խանը Պուլիցերյան ճգնաժամային լուսաբանման կենտրոնի և Մամուլի ազատության հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է, Արտասահմանյան մամուլի ակումբի կառավարման խորհրդի առաջին փոխնախագահը:
Նա Օքսֆորդի համալսարանի մագիստրոս է, իսկ բակալավրի աստիճանը ստացել է Միչիգանի համալսարանում։ Նա նաև սովորել է Եգիպտոսի Ամերիկյան համալսարանում։
Կայքը.
www.azmatzahra.com
Հեղինակած գրքերը.
The Civilian Casualty Files, The New York Times, 2021
Պուլիցերյան մրցանակի դափնեկիր
The Uncounted, The New York Times Magazine, 2017
«Ազգային ամսագրի» 2018-ի մրցանակակիր