Էդիկ Բաղդասարյան
«Հետք» հետաքննական պարբերականի գլխավոր խմբագիր
Էդիկ Բաղդասարյանը 2001 թվականին հիմնադրված «Հետք» հետաքննական առցանց պարբերականի գլխավոր խմբագիրն ու համահիմնադիրն է։ Նա նաև «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։
Լրագրությամբ զբաղվում է 1988-ից։ Ղեկավարել և մասնակցել է կոռուպցիայի, պետական գնումների, մարդկանց թրաֆիքինգի, բնապահպանության և այլ թեմաներով հետաքննությունների։ Նրա աշխատանքերն արժանացել են միջազգային մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Գլոբալ Շայնինգ Լայթ» մրցանակին և Բուցերիուս հիմնադրամի՝ «Մամուլի ազատությունն Արևելյան Եվրոպայում» մրցանակին։
Մասնակցել է միջազգային խոշոր հետաքննությունների, այդ թվում՝ «Պանամայի փաստաթղթեր», «Դրախտային փաստաթղթեր», «Պանդորայի փաստաթղթեր» և «Շվեյցարական գաղտնիքներ» նախագծերին։
Հետաքննող լրագրողների միջազգային միավորման անդամ է։ Հեղինակել է «Հետաքննական լրագրություն․ հայկական փորձը» գիրքը, որը որպես դասագիրք օգտագործվում է Հայաստանի տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետներում։
