Վահե Սարուխանյան
Վահե Սարուխանյանը լրագրող է, «Հետք»-ում փաստերի ստուգման թիմի ղեկավարը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, Արցախի պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթին:
Հայ պաշտոնյաների գույքի և ընկերությունների համատեղ հետաքննությունների փորձ ունի արտասահմանցի (մասնավորապես՝ Չեխիա, Բուլղարիա, Ուկրաինա) գործընկերների հետ: Սարուխանյանի հետաքննությունները հրապարակվել են ոչ միայն «Հետք»-ում, այլև OCCRP-ում (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ), որի անդամ է «Հետքը»:
Տարբեր տարիների մասնակցել է վերապատրաստման դասընթացների Երևանում, Թբիլիսիում, Բեռլինում։ Մասնակցել է Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN) կազմակերպած մի քանի կոնֆերանսի, ինչպես նաև լրագրողական գիտաժողովների Ուկրաինայում և Էստոնիայում, որոնցում ներկայացրել է հետաքննական լրագրության հայկական փորձը:
Վահե Սարուխանյանի մասնակցությամբ
Տեղեկատվության ամբողջականության հետազոտարան
Շաբաթ, Նոյեմբերի 21, 11:00
1ին հարկ
