Տիգրան Ամիրյան
Տիգրան Ամիրյանը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» նախագահն ու համահիմնադիրն է։ Նա արդի համաշխարհային գրականության մասնագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, սեմիոլոգ, ժամանակակից արվեստի հետազոտող։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, այդ թվում՝ գրականության պոստմոդեռնիստական ժանրերի ուսումնասիրության, միջդիսցիպլինար, ինչպես նաև արդի համեմատական վերլուծության, գրականության սոցիոլոգիայի և այլ հարակից ոլորտներում։ Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ժամանակակից մշակույթում անհատի և հավաքական հիշողության պատումայնացումը, ինչպես նաև քաղաքային հիշողությունը, միգրացիան և հիշողությունը, ժողովրդավարական հիշողությունը և մշակութային քաղաքականությունը։ Նա «ՓԵՆ Հայաստան»-ի անդամ է և 2024-ից «իֆա»-ի «Մշակույթ և արտաքին քաղաքականություն» հետազոտական ծրագրի անդամ է։
Տիգրան Ամիրյանի մասնակցությամբ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ժողովրդավարությունների խոցելի կողմերը [CSN Lab]
Շաբաթ, Նոյեմբերի 21, 12:30
3րդ հարկ
ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ․ «Մինչև 2031» CSN LAB
Կիրակի, Նոյեմբերի 22, 15:00
1ին հարկ
