Սոսի Թաթիկյան
Սոսի Թաթիկյանը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի պետական կառավարման մագիստրոս, Եվրոպայի բիզնես դպրոցի բիզնեսի կառավարման մագիստրոս: Նա ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի նախկին անդամ է, իսկ այժմ ասպիրանտական հետազոտություն է իրականացնում Սորբոնի համալսարանում։
Թաթիկյանն ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղվելով ՆԱՏՕ-ի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, մարդու իրավունքների միջազգային կառույցների և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններով: Նա նաև աշխատել է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի առաքելություններում՝ Արևմտյան Բալկաններում, Արևելյան Թիմորում և աֆրիկյան մի շարք երկրներում՝ տրամադրելով քաղաքական վերլուծություններ ու ռազմավարական խորհրդատվություն պատշաճ կառավարման և անվտանգային քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև մշակել և ղեկավարել անվտանգության և իրավունքի գերակայության ոլորտների բարեփոխմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրեր։
2019 թվականից Թաթիկյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում միջկառավարական, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, «Ֆրիդըմ Հաուս»-ին (Freedom House) և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնին (DCAF)՝ Հայաստանում և միջազգային մակարդակով։
Նրա հետազոտություններն ու հրապարակումներն ընդգրկում են փոքր պետությունների արտաքին և անվտանգության քաղաքականությունը, բազմակողմ համագործակցությունն ու արտաքին քաղաքականությունը, խաղաղապահությունն ու խաղաղաշինությունը, ճանաչողական և տեղեկատվական պատերազմները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան ու միջամտությունը, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը։
2025 թվականին Սոսի Թաթիկյանը համահիմնել և ընտրվել է Արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի նախագահ։
Սոսի Թաթիկյանի մասնակցությամբ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Գոյատևումից՝ ռազմավարություն․ վերաիմաստավորելով Հայաստանի անվտանգությունը
Կիրակի, Նոյեմբերի 22, 12:30
3րդ հարկ
