Սեդրակ Բալեան
Սեդրակ Բալեանը ծնվել և մեծացել է Երուսաղեմում, այժմ ապրում է Երուսաղեմի և Երևանի միջև։ Կրթություն է ստացել Երուսաղեմում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Հայաստանում, տիրապետում է վեց լեզվի։
Նա աշխատում է իր ընտանիքին պատկանող «Երուսաղեմի հայկական խեցեգործություն» (Armenian Ceramics of Jerusalem) արհեստանոցում, որը 1919 թվականից Երուսաղեմում շարունակում է Քյոթահիայի խեցեգործական ավանդույթը։ Այժմ արհեստանոցը նոր հանգրվան է գտել Աշտարակում։
2020 թվականին նա լուսաբանել է Արցախում անցկացված ընտրությունները, որպես կամավոր աշխատել է Արցախի զբոսաշրջության կոմիտեում՝ Շուշիում, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը: Նա աշխատում է նաև որպես թարգմանիչ և զբոսավար:
