logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Միհրան Գուրունեան

Միհրան Գուրունեան

Միհրան Գուրունեանը, որը հայտնի է Գուրումիրան բեմական անունով, լիբանանահայ երաժիշտ է, երաժշտական տեխնոլոգիաների մասնագետ, դասախոս և կատարող։ Նրա ստեղծագործություններում միահյուսվում են մերձավորարևելյան ռիթմերը, էթնո-կիթառի տարրերն ու հայկական հնչյունային երանգները՝ ձևավորելով ինքնատիպ, ժանրային սահմանները շրջանցող ոճ։

Ծնվել և մեծացել է Լիբանանում, իսկ 2020 թվականին, Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո, տեղափոխվել է Երևան։ Հայաստանում նա Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հրավիրյալ դասախոս է, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ավագ դասընթացավար, բովանդակության մշակող և դասավանդողների վերապատրաստող։

Ակադեմիական գործունեության շրջանակում մասնակցել է ՀԱՀ-ի ճարտարագիտական դասընթացների և աշխարհի տարբեր երկրներում գործող «Թումո» կենտրոնների ռոբոտաշինության ծրագրերի մշակմանը։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ շարունակում է ստեղծագործել, երաժշտություն ձայնագրել ու բեմում հանդես գալ Գուրումիրան անունով՝ ուսումնասիրելով հայկական և մերձավորարևելյան երաժշտական ավանդույթների փոխազդեցությունները։

Գուրունեանն ունի էլեկտրատեխնիկայի և համակարգչային ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, որոնք ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Այնտեղ նա նաև 17 տարի եղել ամբիոնի լաբորատորիայի ղեկավար և դասախոս:

 

Միհրան Գուրունեանի մասնակցությամբ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏԱՐԱՆ
Նոյեմբերի 22, 18։00
3-րդ ՀԱՐԿ
Գրանցում

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026