logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Հարություն Մանսուրյան

Հարություն Մանսուրյան

Հարություն Մանսուրյանը դիպլոմային մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատանքային գործունեությամբ՝ ռադիո-հեռուստապրոդյուսեր, բնավորությամբ՝ լրագրող։ Նա շուրջ 20 տարի աշխատել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում», ապա՝ յոթ տարի «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում՝ Պրահայում։ Այժմ ղեկավարում է «Հետք մեդիա գործարան» ծրագիրը, որտեղ աշխատում և փորձով կիսվում է սկսնակ լրագրողների հետ։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա հեղինակել և համահեղինակել է հարյուրավոր ռադիո և տեսանյութեր, տասնյակ վավերագրական ֆիլմեր ու հետաքննական հաղորդումներ։ Նրա աշխատանքներն արժանացել են մի շարք մրցանակների․ 2002-ին ստացել է «Վահագն» մրցույթի առաջին մրցանակը «Խնդիր» ծրագրի համար՝ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում, 2017-ին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ամենամյա մրցույթի առաջին մրցանակը՝ «Շերեմետ» ֆիլմի համար։ Նա նկարահանումներ է իրականացրել և նյութեր պատրաստել Հայաստանում, Արցախում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բելգիայում և Չեխիայում։

2025 թվականին «Հետք մեդիա գործարանում» նա նախաձեռնել է լուծումների լրագրության «Հետո ինչ» նախագիծը, որն ուսումնասիրում է սոցիալական մարտահրավերները և ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ աշխատող մարդկանց, կազմակերպություններն ու նախաձեռնությունները։ Մինչ օրս նախագծի շրջանակում պատրաստվել է 24 տեսահաղորդում։

 

Հարություն Մանսուրյանի մասնակցությամբ

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Խնդրից՝ հնարավորություն․ ինչպես կարող է լուծումների լրագրությունը փոխել պատումը

Կիրակի, Նոյեմբերի 22, 13:30

1ին հարկ

Գրանցում

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026