Լեոնիդ Ներսիսյան
Լեոնիդ Ներսիսյանը «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական է․ մասնագիտացած է ռազմական բարեփոխումների, պաշտպանական տեխնոլոգիաների, ինչպես նաև աշխարհաքաղաքականության ու տարածաշրջանային կայունության հետ կապված հարցերում։
Նրա հետազոտական հետաքրքրությունների տիրույթում են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զինված ուժերը, պաշտպանական արդյունաբերությունը, սպառազինությունների վերահսկումն ու ռազմական հակամարտությունները։ Լեոնիդ Ներսիսյանը համահեղինակել է «Փոթորիկ Կովկասում» (Storm in the Caucasus) և «Օդային պատերազմն Ուկրաինայում․ հակամարտության առաջին տարին» (The Air War in Ukraine: The First Year of Conflict) գրքերը։
Լեոնիդ Ներսիսյանի մասնակցությամբ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Գոյատևումից՝ ռազմավարություն․ վերաիմաստավորելով Հայաստանի անվտանգությունը
Կիրակի, Նոյեմբերի 22, 12:30
3րդ հարկ
