logo
Գրանցումը շուտով
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանը Ֆուլբրայթ կրթաթոշակառու է, սովորում է Տեխասի A&M համալսարանի Բուշի կառավարման և հանրային ծառայության դպրոցում՝ միջազգային հարաբերություններ մագիստրոսական ծրագրում՝ մասնագիտանալով ազգային անվտանգության և դիվանագիտության ոլորտում։ Նա ունի քաղաքագիտության բակալավրի և ազգային անվտանգության մագիստրոսական կոչում Երևանի պետական համալսարանից։

Նախկինում աշխատել է որպես Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։ Նա նաև «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

Դավիթը եղել է կրթաթոշակառու մի շարք ծրագրերում, որոնք կենտրոնացած են եղել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի, զինվորական հաստատությունների և անվտանգության ծառայությունների կատարելագործման վրա։ Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում Դավիթը ծառայել է որպես ավագ սերժանտ, ինչպես նաև մասնակցել է 2016 և 2020 թվականների Արցախյան պատերազմներին։ Նա պարգևատրվել է Նելսոն Ստեփանյանի մեդալով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։

Դավիթը մի շարք պարգևների է արժանացել, այդ թվում՝ Համընդհանուր իրավունքների մրցանակի, Երիտասարդ առաջնորդի մրցանակի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի քաղաքացիական հասարակության մրցանակի։

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026