Րաֆֆի Քասարջյան
Րաֆֆի Քասարջյանը «Էյ Էմ Դի» (Advanced Micro Devices) ընկերության ծրագրային ապահովման մշակման ավագ տնօրենն է և Հայաստանում ընկերության գրասենյակի ղեկավարը։ Նա նաև Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտի վրա կենտրոնացած «Սենսյան» (Sensyan) մասնագիտացված խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդատուն է։
2008 թվականին Հայաստան տեղափոխվելուց ի վեր Րաֆֆին գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է մի շարք կազմակերպություններ՝ «ԱյՔոն Քոմյունիքեյշնս»-ը (iCON Communications), որը Հայաստանում անլար ինտերնետ ծառայությունների մատուցման առաջամարտիկներից է, «ԹիմՎյուեր Արմենիա»-ն (TeamViewer Armenia), որտեղ միաժամանակ զբաղեցրել է նաև «ԹիմՎյուեր» ընկերության (TeamViewer GmbH) ավագ փոխնախագահի պաշտոնը, և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Նա նաև եղել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի անդամ։
Ավելի վաղ Րաֆֆին «Ֆեյր Այզեք» ընկերության (Fair Isaac Corporation) փոխնախագահն ու գլխավոր տնօրենն է եղել, ինչպես նաև ընկերության ղեկավար կազմի անդամ։ 2000 թվականին նա գործարկել է ընկերության առաջին առցանց արտադրանքը, իսկ հետագայում ղեկավարել ավելի քան 200 միլիոն դոլարի եկամուտ ապահովող բիզնեսը։ Մինչ այդ աշխատել է «Էքսենչըր» (Accenture) ընկերության ռազմավարական ծառայությունների բաժնում՝ որպես ավագ մենեջեր։
Րաֆֆի Քասարջյանի մասնակցությամբ
ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ Րաֆֆի Գրիգորեանի հետ
Շաբաթ, Նոյեմբերի 21, 11:00
3րդ հարկ
ԳՐԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ․ գրքի շնորհանդես
Կիրակի, Նոյեմբերի 22, 13:45
3րդ հարկ
