Տատյանա Տեր Ավետիսեան
Տատյանան զարգացման, հաղորդակցության և կայունության ոլորտների մասնագետ է, բնակվում է Լոնդոնում։ Աշխատել է խոշոր լրատվամիջոցներում, իսկ այժմ ղեկավարում է «Էկոնոմիստ» հետազոտական խմբի (The Economist Group) օվկիանոսներին առնչվող ծրագրերը։ Նա մասնակցել է «Հայկական» նախագծի (The Armenia Project) հիմնադրմանը և խորհրդատվական խորհրդի անդամ է։
Տատյանան կանանց ղեկավարմամբ ստարտափներում ներդրումների ավելացմանը միտված «Թեմիս Ֆրաքթըլ» (Temis Fractal) կազմակերպության համահիմնադիրն է։ Նա նաև համահիմնադրել է գաղափարները գործողությունների վերածող համակարգեր մշակող «Ինթերսեքթ Գլոբալ» (Intersect Global) խորհրդատվական ընկերությունն ու Անգլիայի առաջին կապույտ տնտեսության ոլորտի կազմակերպությունները միավորող «Մերևեգ» (Mereweg) ցանցը։
Տատյանան կլիմայի և գենդերային քաղաքականության հարցերով խորհրդատու է «Մեծ յոթնյակի կանայք 7» և «Մեծ քսանյակի կանայք 20» նախաձեռնություններում։ Նա շարունակում է ամբողջ աշխարհում հանդես գալ գենդերային հավասարության և բնապահպանական գործողությունների օգտին։
Տատյանան ընդգրկված է մի շարք այլ ոչ առևտրային կազմակերպությունների խորհուրդների կազմում. նա Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի շրջանավարտ կանանց ցանցի համանախագահն է, Լոնդոնի Հայ Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ատենապետը, ինչպես նաև Մեծ Բրիտանիա-Կիպրոս գործարար խորհրդի, Կիպրոսի շրջակա միջավայրի հիմնադրամի և «Ալկիոնիդես ՅուՔեյ» (Alkionides UK) կազմակերպության խորհրդի անդամ: Որպես հրավիրյալ պրոֆեսոր՝ դասախոսություններ է կարդացել էթիկայի և քաղաքականության թեմաներով։
Տատյանա Տեր Ավետիսեանի մասնակցությամբ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Խնդրից՝ հնարավորություն․ ինչպես կարող է լուծումների լրագրությունը փոխել պատումը
Կիրակի, Նոյեմբերի 22, 13:30
1ին հարկ
