Շոն Մաքինթոշ
Շոն Մաքինթոշը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բազմահարթակ լրագրություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն ու դասախոսն է, ինչպես նաև Լրագրության գերազանցության կենտրոնի տնօրենը։ Նա «Լուծումների վրա հիմնված լրագրության ցանցի» (Solutions Journalism Network) հավաստագրված դասընթացավար է։ Ավելի քան տասը տարի ԱՄՆ-ի հումանիտար ուղղվածությամբ քոլեջներում դասավանդել է թվային մեդիա և լրագրություն։
Մինչ այդ, Կոլումբիայի համալսարանի մասնագիտական ուսումնառության դպրոցի ռազմավարական հաղորդակցության մագիստրոսական ծրագրում տարիներ շարունակ դասավանդել է ռազմավարական հաղորդակցություն, մեդիա էթիկա և թվային մեդիա։
Մաքինթոշը շուրջ տասը տարի լրագրող և խմբագիր է եղել Լոնդոնում, ապա՝ Տոկիոյում՝ հոդվածներ գրելով Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի թերթերի ու ամսագրերի համար։ Տոկիոյում նա նաև հիմնել է ճամփորդական ամսագիր։
Շոն Մաքինթոշի մասնակցությամբ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Խնդրից՝ հնարավորություն․ ինչպես կարող է լուծումների լրագրությունը փոխել պատումը
Կիրակի, Նոյեմբերի 22, 13:30
1ին հարկ
