Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը «Փաստերի ստուգման հարթակ»-ի (FIP.am) գլխավոր խմբագիրն է։ Լրագրության ոլորտում ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այժմ մագիստրոսական կրթություն է ստանում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA):
FIP.am-ում Հասմիկը ղեկավարում է խմբագրական աշխատանքը, որի հիմնական ուղղություններն են փաստերի ստուգումը, հանրային հետաքրքրության պնդումների հետաքննությունն ու ապատեղեկատվության բացահայտումը։ Վերջին շրջանում նրա աշխատանքներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տեղեկատվական մանիպուլյացիաներն ու Հայաստանում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI)։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են համակարգված ազդեցության արշավները, մանիպուլյատիվ պատումների տարածումը, ինչպես նաև հետաքննական լրագրության դերը նման գործողությունների բացահայտման և հանրայնացման գործում։
Նա նաև պատրաստում է փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ պարզ ու մատչելի բացատրական նյութեր՝ օգնելով լսարանին ճանաչել մանիպուլյացիաները, տարբերակել փաստերը կարծիքներից և ավելի քննադատաբար կողմնորոշվել հետզհետե ավելի բարդացող տեղեկատվական միջավայրում:
Հասմիկ Համբարձումյանի մասնակցությամբ
Տեղեկատվության ամբողջականության հետազոտարան
Շաբաթ, Նոյեմբերի 21, 11:00
1ին հարկ
