logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng
Արմինե Մարգարյան

Արմինե Մարգարյան

Արմինե Գ. Մարգարյանը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ է՝ ազգային անվտանգության կառավարման, պաշտպանության ոլորտի բարեփոխումների և արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման ավելի քան երկու տասնամյակի փորձով։ Երևանում գործող «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» (WGSA) վերլուծական կենտրոնի հիմնադիրն ու նախագահն է։ Գործունեության հիմնական ուղղություններն են հիբրիդային սպառնալիքների չեզոքացումը, հասարակության դիմակայունության ամրապնդումը, համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի հայեցակարգային հիմքերի մշակումը և գործնական կիրառումը, ինչպես նաև «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղայնացումը։

Նախկինում եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի ղեկավարը, ապա՝ ԱԽ քարտուղարի խորհրդականը։ Եղել է արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության փորձագետ, ինչպես նաև ԱՊՀ վարչության ռեֆերենտ։

Արմինե Մարգարյանը Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է, ներգրավված է վարչապետի աշխատակազմին առընթեր Անվտանգության և արտաքին քաղաքականության ռազմավարության խորհրդակցական հարթակում, ինչպես նաև պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում։

 

Արմինե Մարգարյանի մասնակցությամբ

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Գոյատևումից՝ ռազմավարություն․ վերաիմաստավորելով Հայաստանի անվտանգությունը

Կիրակի, Նոյեմբերի 22, 12:30

3րդ հարկ

Գրանցում

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026