Ուրբաթ, մայիսի 31
♦ Կոտրելով կարծրատիպերը. պատմությունների շարադրանքից անդին
13:00. Շատ էական թեմաներ՝ մանկաբարձական բռնությունից մինչև վաղաժամ ծնունդներ, պալիատիվ խնամքից մինչև դաշտանադադար, հաճախ դուրս են մնում հայաստանյան հանրային խոսույթից: Մինչդեռ անկաշկանդ զրույցները, որոնք ուղղված են այս հարցերի վերաբերյալ ըմբռնմանը և իրազեկմանը, շատ կարևոր են: Այս թեմաների շուրջ կարծրատիպեր կոտրելու մարտահրավեր նետող պատմություններ ներկայացնելը լրագրության անկյունաքարն է: Եկեք և լսեք գրողներին, ովքեր անդրադառնում են այս պատմություններին:
Բանախոսներ՝
Անի Գևորգյան
Լիլիթ Ավագյան
Գայանե Մկրտչյան
Հրանուշ Դերմոյան
Վարող՝ Գոհար Աբրահամյան
*Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
⧭
♦ Փախստականների խնդիրների պատասխանատու և էթիկական լրագրություն
14։00. Փախստականների խնդիրների էթիկապես ճիշտ լուսաբանումը խիստ կարևոր է, քանի որ լրագրողները ձևավորում են հանրային ընկալումները և քաղաքականությունը: Ճշգրիտ, հավասարակշռված և կարեկից լուսաբանումներով լրագրողները կարևորում են մարդկային պատմությունները և հարգում փախստականների արժանապատվությունը, գաղտնիությունը և ազատությունը՝ միաժամանակ խուսափելով սենսացիաներից և վնասելուց: Նման մոտեցումը բարձրացնում է իրազեկությունը, մարտահրավեր է նետում կարծրատիպերին և պաշտպանում է փախստականների իրավունքները:
Բեմում՝
Ալիա Մալեկ
Կիրի Ատրի
Վարող՝ Կարենա Ավետիսեան
*Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
⧭
♦ Հայկական վավերագրական պատում
15։00. Վավերագրող հայ կինոգործիչները վերջին տարիներին փոխելով տեսակի մակերևույթը՝ գրանցում են համաշխարհային մասշտաբի հաջողություններ։ Այս քննարկումը, որին մասնակցում են երիտասարդ վավերագրող կինոգործիչներ, կխորանա այս տեսակի զարգացման մեջ՝ բացահայտելով հետճշմարտության և հետպատերազմյան ներկա միջավայրում տեղի ունեցող մարտահրավերներն ու փոխակերպումները:
Բանախոսներ՝
Անժելա Ֆրանգյան
Գարեգին Պապոյան
Նաիրի Հախվերդի
Վարող՝ Վիգեն Գալստյան
*Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
⧭
♦Ձայնագրելով հիշողություն
16։30. Այս քննարկումը կուսումնասիրի պատմվածքի կենսական դերն անձնական փորձառությունների և հավաքական պատմության պահպանման գործում: Տարբեր ձայների հավաքագրմամբ և արխիվավորելով հայտնի StoryCorps կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը կուսումնասիրի հիշողությունների ձայնագրման ուժը՝ խթանելու կարեկցանքը, հասկացողությունը և ներառականությունը:
Բեմում՝
Փեթի Դևերի
Էմիլի Ջենսեն
Վարող՝ Էնդրյու Լերեն
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
Շաբաթ, հունիսի 1
♦ Քննարկում տեղացի լրագրողների համար
11։00. Բացահայտեք, թե միջազգային փոխանակումների և համագործակցությունների միջոցով հայ լրագրողների ձեռք բերած փորձը ինչպես կարող է հարստացնել Հայաստանի մեդիա դաշտը: Քննարկման բանախոսները, որոնք օգտվել են արտերկրի կայացած լրատվական կազմակերպություններից սովորելու հնարավորություններից, կկիսվեն մտքերով և կքննարկեն փորձի փոխանակման ազդեցությունը Հայաստանում լրագրողական գործունեության զարգացման վրա:
Բանախոսներ՝
Հրանուշ Դերմոյան, EVN Report
Արշալույս Բարսեղյան, Media.am
Անուշ Մկրտչյան, Ազատություն
Վարող՝ Դոկտոր Լոուրենս Փինտակ
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
⧭
♦ Ազգային անվտանգության և կարողությունների զարգացում
13։00. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո և, մասնավորապես, 2022 թվականին Ջերմուկ ադրբեջանական ներխուժման լույսի ներքո, ակնհայտ դարձավ, որ Հայաստանը պետք է և՛ վերակառուցի իր անվտանգության ճարտարապետությունը, և՛ փոխի իր մտածելակերպը անվտանգության վերաբերյալ։ Անվտանգության ուսումնասիրությունների և միջազգային հարաբերությունների բնագավառում մասնագիտացած գիտնականներն ու փորձագետները կգնահատեն Հայաստանի անվտանգության իրավիճակը, կքննարկեն Հայաստանի անվտանգության կարողությունները բարձրացնելու և հետագա սպառնալիքները մեղմելու հնարավոր մոտեցումները և կտրամադրեն պատկերացումներ Հայաստանի անվտանգության միջավայրում շարունակվող վերաձևումների վերաբերյալ:
Բեմում՝
Դոկտոր Ներսես Կոպալյան
Դոկտոր Աննա Օհանյան
Ջիմ ԼիՄեյ
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
⧭
♦ Իրականությունների պատկերում. ստեղծագործական պատում
16։30. Պատկերազարդումներից մինչև վիրտուալ իրականություն (VR) և ֆիլմարտադրություն, կան ստեղծագործական ուղիներ, որոնց միջոցով կարելի է ազդեցիկ պատմություններ պատմել: Հարգարժան բանախոսները կկիսվեն քաղաքացիական պատերազմի, հարկադիր վերակրթության ճամբարների և ռեպրեսիաների մասին անդրադարձերի իրենց փորձով՝ լույս սփռելով պատումների նորարարական և երբեմն ոչ ավանդական մոտեցումների վրա:
Բանախոսներ՝
Բեն Մաուկ
Մայքլ Գուրջեան
Մոլի Քրեբափլ
Վարող՝ Էնդրյու Լերեն
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
⧭
♦ VR առնչական քննարկում [ՄՆԿ ծրագիր]
18։00.«Քաղաքացիական անհնազանդություն»-ը լրագրողների համար ստեղծված վիրտուալ իրականության փորձառություն է, որտեղ լրագրողը լուսաբանում է բռնությամբ ուղղորդվող բողոքի ակցիա։ Այս փորձառությունն առաջին անգամ հասանելի կլինի ոչ միայն լրագրողներին, այլ նաև սահմանափակ թվով այցելուներին՝ միայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում՝ նպատակ ունենալով սկսել զրույց՝ լրատվամիջոցների և ընթերցողի միջև, կամրջել լրագրողի և քաղաքացու միջև առկա անջրպետը՝ ապահով տարածքում համատեղ փորձի միջոցով:
Վարողներ՝
Արթուր Պապյան
Ռուբինա Մարկոսեան
↳ԳԱԿ. Փոքր թատրոն
Կիրակի, հունիսի 2
♦ Մշակույթն՝ (է) իրավունք [CSN ծրագիր]
11։00. Հայաստանի և Վրաստանի փորձագետները կքննարկեն մշակույթի և լրատվամիջոցների դերը՝ որպես տարածաշրջանում դիմակայության և ժողովրդավարություն խթանող կարևորագույն չափորոշիչներ:
Նրանք կքննարկեն երկու երկրներում առկա իրավիճակները, կվերլուծեն մշակութային կյանքի վերափոխումները, հանրության մշակութային իրավունքների ընկալումները, հիշողության քաղաքականությունը և կկիսվեն, թե ինչպես մշակութային իրավունքները և լրատվամիջոցների խոսույթները կարող են խթան հանդիսանալ տարածաշրջանում առկա մարտահրավերներին զուգահեռ ժողովրդավարության ամրապնդման համար:
Բանախոսներ՝
Տիգրան Ամիրյան
Սոնա Կարապողոսյան
Մայա Մաթեշվիլի
Նաթիա Միքելաձե
Անդրանիկ Շիրինյան
Վարող՝ Շիլա Փայլան
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
⧭
♦ Դիմակայություն. հասարակությունն ամբողջությամբ
15։30. Լինելով շրջապատված ագրեսիվ հարևաններով, ավելի փոքր ժողովրդավարական պետությունները զարգանում են՝ ներգրավելով հասարակական և պետական կառույցները համապարփակ անվտանգության համակարգում՝ ամրապնդելով նրանց դիմակայությունը: Այս համապարփակ մոտեցումը, որը ներառում է թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, ուժեղացնում է սպառնալիքներին դիմակայելու և ճգնաժամերի միջով անցնելու նրանց կարողությունը: Այս քննարկումը, որը ներառում է գործարար համայնքի, ՏՏ ոլորտի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, կանդրադառնա այն համակարգերին, որոնց միջոցով հասարակական կառույցները կարող են միավորվել և գործել՝ բարձրացնելու դիմակայությունը ինչպես խաղաղության, այնպես էլ անվտանգային սպառնալիքների պայմաններում:
Բանախոսներ՝
Ներսես Կոպալյան
Րաֆֆի Քասարջեան
Արթուր Պապյան
Նաիրա Սուլթանյան
Վարող՝ Մարիա Թիթիզյան
*Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
↳ԳԱԿ. Սայաթ-Նովա
∼ Խնդրում ենք ամրագրել ձեր այցը ∼
Գրանցումն անվճար է։