logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայրը
  • Հայ
    • Eng

Զուցակցություն

Չորս փորձագետ, մեկ շարունակական զրույց

 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ զրույցն անցնում է մի հարցազրուցավարից մյուսին, և ամեն նոր փուլ բացահայտում է նույն պատմության մեկ այլ կողմը։

Այս ոչ ավանդական ձևաչափով հանդիպումը կսկսի «ՍայբերՀաբ»-ից (CyberHub) Արթուր Պապյանը՝ «Գրանիթ»-ից (Granitt) Ռունա Սանդվիկի հետ զրույցով։ Նրանք կքննարկեն լրագրողների առջև ծառացած մարտահրավերներն ավելի ու ավելի խոցելի դարձող թվային միջավայրում։ 

Այնուհետև Արթուրին կփոխարինի «ՉեքՖըրսթ»-ից (CheckFirst) Էրվե Լըտոքյոն։ Զրույցն այս անգամ կշարունակվի փաստերի ստուգման և տեղեկատվության հավաստիության ապահովման թեմաներով։

Վերջին զրույցին Էրվեին կմիանա «Ֆորբիդըն Սթորիզ»-ից (Forbidden Stories) Էլոիզ Լայանը, և քննարկումը կծավալվի հետաքննական լրագրության, տեղեկատվության ստուգման ու ճշմարտության որոնման շուրջ՝ մի միջավայրում, որտեղ տեխնոլոգիաները կարող են էապես բարդացնել թե՛ փաստերի հայտնաբերումը, թե՛ դրանց հավաստիության հաստատումը։

Երեք առանձին հարցազրույցի կամ ավանդական պանելային քննարկման փոխարեն հանդիպումը կընթանա փոխանցումավազքի սկզբունքով․ մասնակիցներից յուրաքանչյուրը հերթով հանդես կգա և՛ որպես հարցազրուցավար, և՛ որպես հարցազրույցի մասնակից։ Արդյունքում կծավալվի մեկ միասնական, աստիճանաբար զարգացող զրույց՝ լրագրողների առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև նրանց աշխատանքը միավորող գործիքների, գործելակերպերի ու հարցերի շուրջ։

 

Զրուցավարներ՝
Արթուր Պապյան
Ռունա Սանդվիկ
Էրվե Լըտոքյո
Էլոիզ Լայան

ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 14:00
3ՐԴ ՀԱՐԿ

Զրուցակցություն․ Միքայել Զոլյան և Մինալ Թաքուր

 

Ինչպե՞ս են լրագրությունն ու քաղաքական խոսույթը ձևավորում հասարակությունների՝ սեփական ինքնության ընկալումը։ Քաղաքական վերլուծաբան և հետազոտող Միքայել Զոլյանն ու մեդիայի զարգացման մասնագետ Մինալ Թաքուրը կքննարկեն լրագրության, հանրային խոսույթի և քաղաքական փոփոխությունների փոխկապակցվածությունը։ Զրույցը կանդրադառնա Զոլյանի՝ հիշողության, ազգայնականության և ժողովրդավարացման վերաբերյալ ուսումնասիրություններին, ինչպես նաև Թաքուրի՝ «լուծումների լրագրության» և բևեռացված հասարակություններում լրատվամիջոցների ու լսարանի միջև կապի ամրապնդմանն աջակցելու գործունեությանը։

Զրուցավարներ՝
Միքայել Զոլյան
Մինալ Թաքուր

ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 16:00
3ՐԴ ՀԱՐԿ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2026