Անձնական զրույցներ

Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք
լրագրության առաջատար դեմքերի հետ:

Մայիս 27

Անձնական զրույց Վարդան Պետրոսյանի հետ

Ժամը 19։00— Վարդան Պետրոսյանը դերասան է, սցենարիստ և կատակերգու։ Բնակվելով Փարիզում և Երևանում, համարվում է ժամանակակից լավագույն կատակերգու հայ դերասաններից մեկը, որն իր ներկայացումներում անդրադառնում է քաղաքական և սոցիալական հարցերի։

*Հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Վարող՝ Վարդան Հովհաննիսյան, Bars Media

Գրանցվել այստեղ

 

 

 

Մայիս 28

Խորությամբ ուսումնասիրելու արվեստը

Ժամը 17։00 — Խորությամբ ուսումնասիրող լրագրությունը միշտ եղել է պատմությունների ձևավորման հզոր գործիք, որը թույլ է տալիս լրագրողներին ավելի խորանալ բարդ խնդիրների մեջ և կյանքի կոչել պատմություններն այնպես, որ ներգրավի ընթերցողներին ու նրանց ուշադրությունը: Որո՞նք են լրագրության այս ձևի մարտահրավերներն ու հնարավորությունները: Ինչպե՞ս են այս ժանրի լրագրողները հավասարակշռում ճշգրտությունը պատմության հետ: Բանախոսները կանդրադառնան այս ժանրի լրագրության համար պահանջվող եզակի հմտություններին՝ ներառյալ հետազոտելու, հարցազրույցների ու գրավիչ պատմություններ ստեղծելու կարողությանը:

*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Բանախոսներ․

Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
Ռոզինա Ալի, The New York Times Magazine

Գրանցվել այստեղ

 

Անձնական զրույց Օլեգ Խոմենոկի հետ

Ժամը 19։00 — Օլեգ Խոմենոկն ավելի քան 25 տարվա փորձ ունի լրագրության, մեդիա կրթության, հետաքննական լրատվության և ԶԼՄ-ների աջակցության նախագծերի կառավարման ոլորտում: Նա անդրադառնալու է տարածաշրջանի, մասնավորապես, հետխորհրդային երկրների վերջին ժամանակահատվածի մարտահրավերներին։
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
Վարող՝ Էնդրյու Լերեն, NBC