Խոսնակներ
Միջազգային հյուրեր
![Էնդրյու Լերեն․ NBC News](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Andrew-Lehren.jpg)
Էնդրյու Լերեն․ NBC News
Էնդրյու Լերենը NBC News-ի հետաքննական թիմի ավագ խմբագիրն է: Նախկինում գրեթե 13 տարի թղթակցել է New York Times-ին՝ աշխատելով ազգային, միջազգային և հետաքննական մի շարք հոդվածների վրա:
Նա թերթի առաջատար լրագրողներից մեկն էր, որը վերլուծում էր Wikileaks-ի դիվանագիտական հեռագրերը, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների տեղեկագրերը և Գուանտանամոյի կալանավորների գործերը: Այդ հոդվածների կարևորագույն դրվագներն ամբողջացվել են «Բաց գաղտնիքներ» մեծ պահանջարկ ունեցող գրքում:
Լերենը նպաստել է նաև Պուլիցերյան մրցանակի դափնեկիր դարձած մեկ այլ շարքի ստեղծմանը, որն ուսումնասիրում էր ԱՄՆ դեղագործական արտադրանքը վնասող չինական անորակ քիմիական նյութերի հարցը։
Մինչ The Times-ին միանալը, Լերենը NBC News-ի հետաքննական բովանդակության պատասխանատուն էր: Նրա աշխատանքը ներառում էր սեպտեմբերի 11-ի և ահաբեկչության լուսաբանումը: Լերենի հետաքննական վավերագրական ֆիլմերն ուսումնասիրում էին ոստիկանության ռասայական խտրական գործողությունները, անսարք ավտոմեքենաները, ապահովագրական խոշոր ընկերությունների խաբեության մեխանիզմները, որոնք մշակված համակարգով հաճախորդներին մոլորեցրել եւ շորթել են:
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Polk, Peabody, duPont-Columbia երկու և Էդվարդ Ռ. Մերոուի հետաքննական մրցանակների, Էմմի, Հետաքննող լրագրողներ և խմբագիրների երեք մրցանակների, արտասահմանյան մամուլի ակումբի պարգևի և Դենիել Փերլի հետաքննական մրցանակի:
![Ռոզինա Ալի․ New York Times Magazine](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Rozina-Ali-scaled.jpg)
Ռոզինա Ալի․ New York Times Magazine
Ռոզինա Ալին լրագրող է Նյու Յորքից: Նա New York Times Magazine-ի հեղինակներից է և Type Media Center-ի անդամ: Նա գրում է ահաբեկչության դեմ պայքարի, իսլամաֆոբիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և գրականության մասին: Նախկինում եղել է The New Yorker-ի խմբագրակազմում և Եգիպտոսի Կահիրե քաղաքում հիմնված The Cairo Review of Global Affairs-ի ավագ խմբագիրը: Ալին այժմ աշխատում է ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի նորագույն պատմության մասին գրքի վրա:
![Քեթի Սանդերս․ Politifact](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/05/Katie-Sanders-scaled.jpg)
Քեթի Սանդերս․ Politifact
Քեթի Սանդերսը PolitiFact-ի համակարգող խմբագիրն է Poynter Institute for Media Studies-ում: Քեյթին վերահսկում է PolitiFact-ի փաստերի ստուգման լրատվության բաժինը և դրա Պուլիցերյան մրցանակի դափնեկիր կայքը: Նա նաև պարբերաբար ուսուցանում է փաստերի ստուգման մեթոդներ լրագրողներին, սոցիալական մեդիայի ազդեցիկ մարդկանց և ուսանողներին տարբեր երկրներում: Քեթին ավարտել է Ֆլորիդայի համալսարանը՝ մասնագիտանալով անգլերենի և լրագրության մեջ:
![Միրանդա Պատրուչիչ․ OCCRP](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Miranda-Patrucic-scaled.jpg)
Միրանդա Պատրուչիչ․ OCCRP
Միրանդա Պատրուչիչը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP) միացել է 2006-ին, իսկ 2023-ին դարձել է գլխավոր խմբագիր։ Նա վերահսկում է OCCRP-ի համաշխարհային լրատվության խմբագրական աշխատանքները, որը ներառում է վեց մայրցամաքներում 50-ից ավելի խմբագիրներ և OCCRP-ի հետաքննությունների ու բովանդակության արտադրությունը: Նա վերահսկում էր աշխատանքը Բալկաններում և հայտնի դարձավ Ադրբեջանում բռնապետական ռեժիմի մասին իր ռեպորտաժներով, երբ իր ընկերուհի և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան 2015 թվականին այնտեղ ազատազրկման դատապարտվեց:
2018-ին նա ստեղծել է նորարարական ծրագիր Կենտրոնական Ասիայում՝ կիրառելով խորությամբ ուսումնասիրելու կրթաթոշակներ՝ տեղական լրագրողների հետ համագործակցելու և հետաքննություններ հրապարակելու փակ երկրներից՝ Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ղազախստանից:
Նա աշխատել է բազմաթիվ հետաքննությունների վրա, որոնք հանգեցրել են համաշխարհային ազդեցության, ներառյալ հոդվածներ, որոնք բացահայտել են միլիարդավոր հեռահաղորդակցային կաշառքներ Ուզբեկստանում և Ադրբեջանում ու բացահայտել Ադրբեջանի և Չեռնոգորիայի իշխող էլիտայի թաքնված ակտիվները:
Նա վերահսկում էր մրցանակակիր «Թալան և հովանավորչություն Կենտրոնական Ասիայի սրտում» և «Մատրայմովների թագավորություն» հոդվածների շարքը, որը հանգեցրեց բողոքի ցույցերի՝ ի վերջո տապալելով Ղրղզստանի կառավարությունը: Նա Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի անդամ է և աշխատել է «Պանամայի փաստաթղթերի», «Դրախտային փաստաթղթերի», FinCEN ֆայլերի և Պանդորայի փաստաթղթերի վրա:
Պատրուչիչը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
![Թոմ Քենթ․ Լրագրողական էթիկայի խորհրդատու](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Tom-Kent-scaled.jpg)
Թոմ Քենթ․ Լրագրողական էթիկայի խորհրդատու
Թոմաս Քենթը լրագրողական էթիկայի, համաշխարհային տեղեկատվական պատերազմի և Ռուսաստանի հարցերով մասնագետ է։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Հարրիման ինստիտուտում Քենթը դասավանդում է ապատեղեկատվության մասին: Եղել է Associated Press-ի թղթակից և ավագ խմբագիր, ինչպես նաև Պրահայում հիմնված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն: Ղեկավարել է նաև AP-ի միջազգային նորությունների բաժինը, բյուրոյի ղեկավարն էր Մոսկվայում, իրանական հեղափոխության ժամանակ AP-ի խմբագրակազմի ղեկավարն էր Թեհրանում, թղթակցել է Բրյուսելից և Սիդնեյից:
Այժմ Քենթը նախկին խորհրդային երկրներում լրագրողական նախագծերի խորհրդատու է, օգնում է լրատվական կազմակերպություններին էթիկայի կանոններ գրելիս: Նա նաև աշխատում է հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ՝ ապատեղեկատվությանն առնչվող հարցերով։
Քենթը գրել է The New York Times-ի, The Washington Post-ի, The Atlantic Council-ի, The Hill-ի, European Policy Analysis-ի կենտրոնի, The American Interest-ի և այլ հարթակների համար: Քենթը Եյլի համալսարանում սովորել է ռուսերեն և արևելաեվրոպական ուսումնասիրություններ կատարել, խոսում է ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն:
![Մեթյու Կասսել: VICE](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Matthew-Cassel.jpeg)
Մեթյու Կասսել: VICE
Մեթյու Կասսելը վավերագրող կինոռեժիսոր և մուլտիմեդիա լրագրող է։ Գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում նա փաստագրել է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և այլուր հակամարտությունների և հալածանքների հանդիպած մարդկանց պատմությունները։ Այժմ նա VICE News-ի թղթակիցն է, ինչպես նաև տարբեր հարթակների համար միայնակ պատրաստում է կարճամետրաժ և լիամետրաժ վավերագրական նյութեր։ Կասսելն առցանց վիդեո արտադրության առաջատարներից է, նրա աշխատանքները ստեղծվում են հենց առցանց հրապարակման համար։
![Արթուրաս Մորոզովաս. Վավերագրող լուսանկարիչ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Arturas-Morozovas-.jpg)
Արթուրաս Մորոզովաս. Վավերագրող լուսանկարիչ
Արթուրաս Մորոզովասը լիտվացի վավերագրող լուսանկարիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում նա փաստագրել է տարբեր իրադարձություններ Լիտվայում և Եվրոպայում՝ կենտրոնանալով սոցիալական զգայուն խնդիրների վրա: Նա փաստագրել է ռազմական հակամարտությունները Վրաստանում և Ուկրաինայում, հետհակամարտության իրավիճակներն այլուր, ինչպես նաև անդրադարձել Սիրիայից ու այլ արաբական և աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա աճող միգրացիայի խնդրին: Մորոզովասի լուսանկարները հրապարակվել են The Guardian-ում, Al Jazeera-ում, Der Spiegel-ում, The Washington Post-ում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիտվայում, Իտալիայում, Բելգիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Միացյալ Թագավորությունում։ Մորոզովասը Մայդանի հեղափոխության մասին «Կրակի ձմեռը» օսկարի առաջադրված ֆիլմի օպերատորներից է: Նա Բալթյան երկրներում առաջին մուլտիմեդիա վավերագրական հարթակի՝ Nara.lt-ի համահիմնադիրներից է: Ներկայումս Մորոզովասն ակտիվորեն աշխատում է Լիտվայում՝ արձանագրելով աղքատությունը և սոցիալական տարանջատումը Լիտվայում, ինչպես նաև փաստագրելով առօրյա կյանքը Լիտվայի շրջաններում: Նա դասախոսում է Կաունասի արվեստի ֆակուլտետում։
![Արիան Շեմեն․ Le Monde](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Ariane-Chemin-scaled.jpg)
Արիան Շեմեն․ Le Monde
Արիան Քեմինը ֆրանսիացի լրագրող է Le Monde օրաթերթից, որտեղ նա ուսումնասիրում է քաղաքակական, լրատվական և այլ թեմաներ: 2022 թվականին նա չորս անգամ այցելել է Ուկրաինա, իսկ 2023 թվականին հրապարակել է երկար հետաքննություն Ուկրաինայի նախագահի վերաբերյալ, որը կոչվում է «Վոլոդիմիր Զելենսկու հինգ կյանքը»։ Նա մի քանի գրքերի հեղինակ է։
![Ռասմուս Քենբեք․ Blankspot](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Rasmus-Canback-scaled.jpg)
Ռասմուս Քենբեք․ Blankspot
Ռասմուս Քենբեքը շվեդ լրագրող է, մասնագիտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Նրա աշխատանքը հիմնականում հրապարակվում է Blankspot մեդիա հարթակում, որտեղ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո նա գրում է տարածաշրջանի հետպատերազմյան իրողությունների մասին, ինչպես նաև հետաքննում է ադրբեջանական խավիարային դիվանագիտության նոր դարաշրջանը։ Նրա գիրքը՝ Արեգ Բալայանի նկարներով՝ «Ես ամեն օր դանդաղ եմ մեռնում» (“I Die Slowly Every Day”), 2021 թվականի մարտին նրանց Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին է (հրատարակվել է 2023 թվականին)։
![Օլեգ Խոմենոկ. GIJN](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Oleg-NEW.png)
Օլեգ Խոմենոկ. GIJN
![Աբհիշեկ Ջհա. CNN-NEWS18](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Abhishek-Jha.jpg)
Աբհիշեկ Ջհա. CNN-NEWS18
Աբհիշեկ Ջհան լրագրող է, ավելի քանի 15 տարվա փորձ ունի Հնդկաստանի լրատվական ոլորտում: Նա աշխատել է հայտնի լրատվական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են CNN-News18-ը և հանրային հեռարձակող DD News-ը՝ լուսաբանելով արտաքին և ռազմավարական հարցեր: Նրա լուսաբանման տիրույթում են եղել միջազգային այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են G7-ը, G20-ը, ԲՌՀՉՀԱ-ն, ԱՀԿ-ն և ՇՀԿ-ի գագաթնաժողովները։
Աբհիշեկը նաև տնտեսական լրագրության փորձ ունի, ընդգրկուն կերպով լուսաբանում է էներգետիկ, գյուղատնտեսական և ավիացիոն ոլորտները: Նա նաև եղել ռադիոհաղորդավար All India Radio-ում (AIR)։
![Թալին Փափազեան. Էքս-Մարսել համալսարան](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Taline2-edited-1024x1024-1.jpeg)
Թալին Փափազեան. Էքս-Մարսել համալսարան
Թալինե Փափազեանը քաղաքագիտության դոկտոր է։ Նա դասավանդել է քաղաքագիտություն, խորհրդային և հետխորհրդային քաղաքականություն և միջազգային հարաբերություններ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և ներկայումս Sciences Po Aix-ում և Ecole de l’Air-ում: Նա մասնագիտացած է հետխորհրդային երկրներում զինված հակամարտությունների և պետականաշինության հարցերում և հանգամանորեն ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը Հայաստանում պետական կառույցների, քաղաքական դերակատարների և գործընթացների վրա: Նրա վերջին աշխատանքները կենտրոնանում են ոչ պետական պաշտպանության դերակատարների և պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վրա: Բացի իր ակադեմիական գործունեությունից, նա նաև ղեկավարում է «Հայաստանի խաղաղության նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, որը միտված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության խթանմանը:
![Իլյա Լոզովսկի․ OCCRP](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/Ilya-Lozovsky-scaled.jpg)
Իլյա Լոզովսկի․ OCCRP
Իլյա Լոզովսկին Սարաևոյում հիմնված OCCRP-ի հեղինակներից է և ավագ խմբագիր: Նա գրում է կոռուպցիայի և ժողովրդավարության մասին, խմբագրում է հետաքննությունները:
Նախկինում նա OCCRP-ի համակարգող խմբագիրն էր: Իլյայի աշխատանքները հրապարակվել են Foreign Policy-ում, Washington Post-ում, The Atlantic-ում, Haaretz-ում և այլ հարթակներում:
![Անելի Ահոնեն․ Ապատեղեկատվության փորձագետ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Anneli-Ahonen-1-scaled.jpg)
Անելի Ահոնեն․ Ապատեղեկատվության փորձագետ
Անելի Ահոնենը ահռելի փորձ ունի ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում: Նա որպես անկախ փորձագետ հետևել է Ուկրաինա ներխուժելուց ի վեր ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը։ Վերջերս նա Քարդիֆի համալսարանում հրապարակեց զեկույց Ghostwriter հաքերային արշավի և դրա հետևանքների վերաբերյալ:
Մինչ այդ, 2021 թվականին Գերմանիայի դաշնային ընտրությունների ժամանակ նա աշխատել է Ռազմավարական երկխոսության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող և ղեկավարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խումբը՝ համակարգելով հիմնականում Արևելյան գործընկերության երկրներում ռազմավարական հաղորդակցության և ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքները, այդ թվում EUvsDisinfo ապատեղեկատվության դեմ պայքարի արշավը։
Ավելի վաղ նա տասը տարի աշխատել է որպես լրագրող ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթում, որից 2009-2016-ը աշխատել է Սանկտ Պետերբուրգում։
![Իդո Վոք. The New Statesman](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Vock-Ido.jpeg)
Իդո Վոք. The New Statesman
Իդո Վոքը New Statesman-ի Եվրոպայի թղթակիցն է: Նա թղթակցում է մայրցամաքի երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ուկրաինայից և Ֆրանսիայից՝ վերջերս մանրամասնորեն լուսաբանելով ուկրաինական պատերազմը:
![Ներսես Կոպալյան. UNLV](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/05/Nerses-Kopalyan-1-scaled.jpg)
Ներսես Կոպալյան. UNLV
Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Կոպալյանը EVN Report-ի հեղինակներից է։
![Գեորգի Դերլուգյան․ NYU](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Georgi-Derluguian-scaled.jpg)
Գեորգի Դերլուգյան․ NYU
Մոսկվայի պետական համալսարանում աֆրիկյան լեզուներ և պատմություն ուսանելու տարիներին Գեորգի Դերլուգույանն առաջին անգամ Մոզամբիկում բախվեց պատերազմական դառն իրողությանը։ 1989-ին Աֆրիկայից վերադառնալով Մոսկվա՝ նա ապշահար սկսեց բացահայտել, որ փլուզվող Խորհրդային Միության մասնիկներն արագորեն կրկնօրինակում էին աֆրիկյան կոռուպցիոն քաղաքականությունն ու քաղաքացիական պատերազմները: Խորհրդային Միության փլուզման վերաբերյալ Դերլուգյանի ուսումնասիրություններն ամբողջացել են մրցանակների արժանացած Bourdieu’s Secret Admirer in the Caucasus մենագրությամբ (Չիկագոյի համալսարանի հրատարակչություն, 2005): Ուսումնասիրության հիմնական հարցը մեկն էր․ ի՞նչ գործընթացներ էին պայմանավորում գավառական խորհրդային մտավորականների փոխակերպումները, որոնք ժամանակին տարված էին ֆրանսիական կինոյով և սոցիոլոգիայով, իսկ հետո հանկարծ վերածվեցին ազգայնականության ու կրոնական կատաղի առաջամարտիկների:
Նախկինում Դերլուգյանը դասավանդել է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանում, որպես սոցիոլոգիայի և միջազգային հետազոտությունների օգնական: Նա նաև եղել է հրավիրյալ պրոֆեսոր Ֆրանսիայի Sciences Po և Université de Bordeaux, ինչպես նաև Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանում և Ուկրաինայի Կիևի պետական համալսարանում:
![Կայծ Մինասեան: Le Monde](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Gaidz-Minassian-scaled.jpg)
Կայծ Մինասեան: Le Monde
Կայծ Մինասեանը Le Monde-ի լրագրող է, քաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս: Հեղինակել է միջազգային հարաբերությունների մասին մի քանի գրքեր, այդ թվում՝ 2020-ին լույս տեսած «Հաղթանակի արահետներ. կարո՞ղ ես դեռ հաղթել պատերազմում» աշխատությունը։
![Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2020/02/Raffi-Khachatourian.jpeg)
Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
Րաֆֆի Խաչատուրեանը 2008-ից աշխատում է The New Yorker-ում: Նա անդրադառնում է բազմապիսի թեմաների, այդ թվում՝ գիտություն, արվեստ, ներքին և արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն: Նրա հոդվածներն ընդգրկվել են «Ամերիկյան լավագույն սպորտային հոդվածներ» և «Ամերիկյան լավագույն ոչ պարտադիր ընթերցանություն» անթոլոգիաներում: Խաչատուրեանի երկու ստեղծագործություններ առաջադրվել են National Magazine Awards մրցանակի, առաջին անգամ՝ «Ալ Քաիդա»-ի քարոզչի մասին «Ամերիկացի Ազամը» (Azzam the American) վերնագրով հոդվածի համար և երկրորդ անգամ՝ New Yorker-ի մուլտիմեդիա թիմի հետ համատեղ ստեղծված «Էջվուդի գաղտնիքները» (Secrets of Edgewood) հետաքննական հոդվածի համար, որը Սառը պատերազմի տարիներին հոգեմետ քիմիական նյութերի հետ կապված փորձերին է նվիրված։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Overseas Press Club-ի, James Beard Foundation-ի, Livingston-ի մրցույթներում:
Բանախոսներ Հայաստանից
![Գեղամ Վարդանյան․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2022/04/gegham-v.jpg)
Գեղամ Վարդանյան․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Գեղամ Վարդանյանը լրագրության, հեռուստատեսային արտադրության և լրագրողական դասընթացների բնագավառում ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Նա Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի Media.am լրատվական և վերլուծական կայքի խմբագիրն է։ Նախկինում որպես լրագրող աշխատել է A1+ հեռուստաընկերությունում։ Գեղամը հայաստանյան համալսարաններում առցանց բովանդակության ստեղծում և տվյալների լրագրություն է դասավանդում։ Al Jazeera English-ի հետ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ աշխատել է որպես պրոդյուսեր։
![Կարենա Ավետիսեան․ քաղաքագետ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Karena-Avedissian-scaled.jpeg)
Կարենա Ավետիսեան․ քաղաքագետ
Դոկտոր Կարենա Ավետիսեանը քաղաքագետ է՝ հետաքրքրված նախկին Խորհրդային Միության՝ Ռուսաստանին և Կովկասին հարող սոցիալական շարժումներով, նոր մեդիայով, քաղաքացիական հասարակությամբ և անվտանգությամբ: Նա իր դոկտորականը ստացել է Բիրմինգհեմի համալսարանում 2015 թվականին: Այդ ժամանակից ի վեր աշխատել է որպես հետազոտող Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Բիրմինգհեմի համալսարանում: Նրա աշխատանքները հրապարակվել են The Guardian-ում, Moscow Times-ում, Open Democracy-ում, Global Voices-ում, Transitions Online-ում և Hetq-ում:
![Շիլա Փայլան․ Միջազգային քրեական գործերով իրավաբան](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Sheila-Paylan-headshot-2022.jpg)
Շիլա Փայլան․ Միջազգային քրեական գործերով իրավաբան
Շիլա Փայլանը միջազգային քրեական գործերով իրավաբան է, ռազմական հանցագործությունների քննիչ, մարդու իրավունքների և գենդերային հարցերի փորձագետ և ՄԱԿ-ի նախկին իրավախորհրդատու: Նա ավելի քան 15 տարի խորհրդատվություն է տվել ՄԱԿ-ի տարբեր միջազգային քրեական դատարանների դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռուանդայի, նախկին Հարավսլավիայի և Կամբոջայի Կարմիր քմերների համար: 2019-ից 2021 թվականներին նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից նշանակվել է որպես իրավախորհրդատու և սեռական ու գենդերային բռնության մասնագետ՝ միջազգային փորձագետների թիմի համար, որը լիազորված է օժանդակել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դատական և ռազմական իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետաքննության և քրեական հետապնդման հարցում:
Այժմ նա Երևանում է և պարբերաբար խորհրդատվություններ է անցկացնում միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և կառավարությունների համար: Նա ունի հոգեբանության գիտությունների և քաղաքացիական իրավունքի բակալավրի և ՄաքԳիլի համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճան, ինչպես նաև Լոնդոնի համալսարանի իրավագիտության մագիստրոս է։ Միջազգային արդարադատության, անջատում հանուն փրկության և պաշտպանելու պատասխանատվության թեմաներով բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է։
![Վիգեն Գալստյան․ արվեստի պատմաբան](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Vigen-Galstyan-.jpeg)
Վիգեն Գալստյան․ արվեստի պատմաբան
Վիգեն Գալստյանը արվեստի պատմաբան է, համադրող և դասախոս, որը մասնագիտացած է ժամանակակից դարաշրջանի լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի բնագավառներում։ Նա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի տնօրենն է և Հայաստանի պատմության թանգարանի ցուցահանդեսների ղեկավարը։ Վիգենը մագիստրոսի կոչում է ստացել արվեստի կուրատորության ոլորտում և ավարտել է իր թեկնածուական ատենախոսությունը XIX դարի հայ պատմագրական լուսանկարչության վերաբերյալ Սիդնեյի համալսարանում: Նա համադրել է ավելի քան քսան ցուցահանդեսներ և հեղինակել է բազմաթիվ էսսեներ՝ նվիրված հայ արվեստի, լուսանկարչության և դիզայնի պատմությանը: Վիգենը նաև EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիրն է:
![Վահե Սարուխանյան․ Հետք](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Vahe-Sarukhanyan.jpg)
Վահե Սարուխանյան․ Հետք
Վահե Սարուխանյանը լրագրող է, «Հետք»-ում փաստերի ստուգման թիմի ղեկավարը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, Արցախի պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթին:
Հայ պաշտոնյաների գույքի և ընկերությունների համատեղ հետաքննությունների փորձ ունի արտասահմանցի (մասնավորապես՝ Չեխիա, Բուլղարիա, Ուկրաինա) գործընկերների հետ: Սարուխանյանի հետաքննությունները հրապարակվել են ոչ միայն «Հետք»-ում, այլև OCCRP-ում (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ), որի անդամ է «Հետքը»:
Տարբեր տարիների մասնակցել է վերապատրաստման դասընթացների Երևանում, Թբիլիսիում, Բեռլինում։ Մասնակցել է Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN) կազմակերպած մի քանի գիտաժողովների, ինչպես նաև լրագրողական գիտաժողովների Ուկրաինայում և Էստոնիայում, որոնցում ներկայացրել է հետաքննական լրագրության հայկական փորձը:
![Դավիթ Ալավերդյան: Mediamax](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Davit-Alaverdyan-BW.jpg)
Դավիթ Ալավերդյան: Mediamax
Դավիթ Ալավերդյանն ավելի քան 30 տարի է լրագրության, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում է աշխատում։ Նա իր կարիերան սկսել է 1991 թվականին՝ որպես լրագրող Հայաստանի Ազգային հեռուստատեսությունում և ռադիոյում, այնուհետև եղել է լրագրող և խմբագիր տարբեր լրատվամիջոցներում։ Մեդիամաքս լրատվական գործակալության համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է 1999-ից: Ալավերդյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ է։ 2004-ից «Հայկական օնլայն ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է, 2007-ից՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխտնօրենն է։
![Արևիկ Սահակյան. Factor TV](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Arevik-Sahakyan-scaled.jpg)
Արևիկ Սահակյան. Factor TV
![Դանիել Իոաննիսյան․ Իրազեկ քաղաքացիների միավորում](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Daniel-Ioannisyan.jpg)
Դանիել Իոաննիսյան․ Իրազեկ քաղաքացիների միավորում
Դանիել Իոաննիսյանը 2014 թվականին հիմնադրված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է։ Մինչ այդ նա աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական, որի ընթացքում օրենսդրական փոփոխությունների փաթեթներ է պատրաստել։ 2018 թվականին եղել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, իսկ 2019 թվականից՝ Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է։ 2020 թվականի փետրվարին եղել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 2020-2023 թվականներին՝ ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ, 2019 թվականից՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, իսկ 2022 թվականից՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 2017 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակը և 2019 թվականի Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը:
![Սեդա Մուրադյան. Հանրային լրագրության ակումբ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/05/Seda-Muradyan-1-scaled.jpg)
Սեդա Մուրադյան. Հանրային լրագրության ակումբ
Սեդա Մուրադյանը փորձառու լրագրող է, ավելի քան 20 տարի լրատվադաշտում է։ Մեծ փորձ ունի ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարման, լրագրության, դասավանդման և լրագրողների մենթորության ոլորտներում: Լրագրության միջազգային չափանիշների վերաբերյալ նրա գիտելիքներն ու փորձառությունը հղկվել են միջազգային կրթաթոշակների, վերապատրաստման ծրագրերի, ամառային դպրոցների և Լոնդոնում գործող Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ երկարաժամկետ համագործակցության միջոցով, որի հայաստանյան գրասենյակի տնօրենն է եղել 2005-2017 թվականներին: Մուրադյանը լրատվադաշտում և ընդհանուր բնակչության շրջանում մասնակցային լրագրության և մեդիա գրագիտության խթանման առաջամարտիկներից է։ Նա 2011-ին համահիմնել և ղեկավարում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը: Հայաստանի լրատվադաշտի մասին Մուրադյանն ունի գործնական համապարփակ գիտելիքներ, ակտիվ մասնագիտական կապեր հայ լրագրողների, լրատվական ընկերությունների և կազմակերպությունների հետ՝ ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Տարածաշրջանի փորձագետների և լրատվամիջոցների հետ ակտիվ մասնագիտական կապերի միջոցով Մուրադյանի գիտելիքներն ու փորձը տարածվում են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2010-11 թվականներին նա արժանացել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի հեղինակավոր Knight լրագրության կրթաթոշակի:
![Անի Գրիգորյան․ CivilNetCheck](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Ani-Grigoryan-scaled.jpg)
Անի Գրիգորյան․ CivilNetCheck
Անի Գրիգորյանը ՍիվիլՆեթի փաստահավաք խմբի՝ #CivilNetCheck-ի ղեկավարն է։ Նա շուրջ 11 տարի զբաղվում է լրագրությամբ՝ լուսաբանելով տարբեր թեմաներ։ Սակայն վերջին տարիներին նա հիմնականում զբաղվում է փաստերի ստուգմամբ և հետաքննական լրագրությամբ։ Գրիգորյանը նաև վարում է «Քո գրպանից» հեղինակային հաղորդումը։
![Լիյա Շելդերուպ․ տեխնոլոգիաների կառավարում](https://sp-ao.shortpixel.ai/client/to_webp,q_lossless,ret_img/https://evnmediafest.com/2023/wp-content/uploads/2023/04/Leigha-Schjelderup-scaled.jpg)
Լիյա Շելդերուպ․ տեխնոլոգիաների կառավարում
Լիյա Շելդերուպը գրող, վերլուծաբան է, ուսումնասիրում է տեխնոլոգիական փոփոխությունների սոցիալական հետևանքները: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների բակալավրիատն ավարտելուց հետո, 2019 թվականին տեղափոխվել է Երևան ու ներգրավվել Հայաստանում զարգացող ստարտափերի և նորարարական էկոհամակարգի ոլորտներում: Ներկայումս ուսանում է Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանի Տեխնոլոգիայի կառավարման և կայունության մագիստրոսական բաժնում՝ հիմնականում ուսումնասիրելով զարգացող տեխնոլոգիաների և կառավարման մոդելների կիրառման հնարավորությունները գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և կայուն զարգացում խթանելու ուղղությամբ։
Նա նպատակ ունի քաղաքականություն մշակողների, ձեռնարկատերերի, գիտնականների և քաղաքացիական հասարակության դերակատարների շրջանում քննարկումներ ծավալել, որպեսզի այս անցման ու փոխակերպման շրջանն առավել արդյունավետ օգտագործվի ի շահ հայաստանյան հասարակության։