Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք
լրագրության առաջատար դեմքերի հետ:
Մայիս 27
Անձնական զրույց Վարդան Պետրոսյանի հետ
Ժամը 19։00— Վարդան Պետրոսյանը դերասան է, սցենարիստ և կատակերգու։ Բնակվելով Փարիզում և Երևանում, համարվում է ժամանակակից լավագույն կատակերգու հայ դերասաններից մեկը, որն իր ներկայացումներում անդրադառնում է քաղաքական և սոցիալական հարցերի։
*Հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ
Վարող՝ Վարդան Հովհաննիսյան, Bars Media
Մայիս 28
Խորությամբ ուսումնասիրելու արվեստը
Ժամը 17։00 — Խորությամբ ուսումնասիրող լրագրությունը միշտ եղել է պատմությունների ձևավորման հզոր գործիք, որը թույլ է տալիս լրագրողներին ավելի խորանալ բարդ խնդիրների մեջ և կյանքի կոչել պատմություններն այնպես, որ ներգրավի ընթերցողներին ու նրանց ուշադրությունը: Որո՞նք են լրագրության այս ձևի մարտահրավերներն ու հնարավորությունները: Ինչպե՞ս են այս ժանրի լրագրողները հավասարակշռում ճշգրտությունը պատմության հետ: Բանախոսները կանդրադառնան այս ժանրի լրագրության համար պահանջվող եզակի հմտություններին՝ ներառյալ հետազոտելու, հարցազրույցների ու գրավիչ պատմություններ ստեղծելու կարողությանը:
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ
Բանախոսներ․
Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
Ռոզինա Ալի, The New York Times Magazine