Պանելային քննարկումներ
Մի շարք պանելային քննարկումների ընթացքում միջազգային և տեղական լրագրողները, ինչպես նաև փորձագետները կքննարկեն մեդիայի առջև ծառացած խնդիրները։
EVN Report ամենամյա մեդիա փառատոնը Երևանում համախմբում է տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու իրենց փորձով ու հմտություններով, ընդգծելու լրագրողների առանցքային դերը՝ հասարակության ընկալումների ձևավորմանը նպաստելու գործում:
Որպես մեդիա ոլորտում գիտելիքի փոխանակման, բազմազանության և ստեղծարարության իրադարձություն, փառատոնը կներկայացնի միջոցառումների լայն շրջանակ՝ ընդգրկելով լրատվամիջոցների էթիկային, հետաքննական լրագրությանը, ապատեղեկատվության դեմ պայքարի ու փաստերի ստուգման վերաբերող թեմաներ, ինչպես նաև անձնական զրույցներ, ակադեմիական քննարկումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ և պորտֆոլիոների խորհրդատվություններ: Եռօրյա ոգեշնչող և խորհելու տեղիք տվող զրույցների ընթացքում ներկաները հնարավորություն կունենան շփվելու լրագրողների, խմբագիրների, գրողների և փորձագետների հետ, իմանալ ավելին որակյալ, արժանահավատ և վստահելի նորությունների ու տեղեկատվության անհրաժեշտության և արժեքի մասին:
Մի շարք պանելային քննարկումների ընթացքում միջազգային և տեղական լրագրողները, ինչպես նաև փորձագետները կքննարկեն մեդիայի առջև ծառացած խնդիրները։
Տարբեր ոլորտների հարգված գիտնականներ կքննարկեն 2020 թվականի Արցախյան պատերազմի ազդեցությունը հայ հասարակության, ներքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության ճարտարապետության վրա:
Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք լրագրության առաջատար դեմքերի միջեւ:
Ձախորդությունների ու մարտահրավերների առաջ հայ կանայք ցուցաբերում են անհավատալի տոկունություն և վճռականություն: Հանրային կարևոր ոլորտներում նրանք վճռորոշ դեր են ստանձնում՝ հաճախ առանց մեծ աղմուկի կամ ճանաչման: Այս արտասովոր կանայք առաջատար են պատնեշները քանդելու և իրենց համապատասխան ոլորտներում հիմնարար փոփոխություններ ստեղծելու ճանապարհին:
Ուսանողները և սկսնակ լրագրողները կտիրապետեն որոշ հմտությունների և գործիքների՝ ներառյալ պատմություն կառուցելու, ընթերցողներին հասկանալի հետաքննություններ գրելու մեթոդները: Լուսանկարիչներին հնարավորություն կընձեռի իրենց աշխատանքները քննարկել Հայաստանից ու արտերկրից լավագույն ֆոտոլրագրողների հետ: