Անձնական զրույցներ

Մտերմիկ անկաշկանդ զրույցների շարք լրագրության առաջատար դեմքերի հետ:

Մայիս 28

18։00 — Անձնական զրույցներ

Մոդերատոր․ Սառա Անջարգոլյան, EVN Report խորհրդի անդամ
Հյուր․ Վարդան Հովհաննիսյան, Bars Media
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

Վարդան Հովհաննիսյանն իր կարիերան սկսել է որպես ռեժիսոր, պրոդյուսեր և օպերատոր՝ միջազգային այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են CBS-ն, BBC-ն, ARTE-ն։ Նա անդրադարձել է Խորհրդային Միության տարածքում տարբեր թեժ կետերի և Արցախյան առաջին պատերազմին, ապա 1993-ին հիմնադրել է Հայաստում առաջին անկախ վավերագրական ֆիլմերի ստուդիան՝ Bars Media-ն։ Վարդանի առաջին միջազգային վավերագրական ֆիլմը ստեղծվել է պատերազմի ժամանակ իր աշխատանքի մասին որդու հարցից հետո, որը ստիպել է Վարդանին հետ վերադառնալ պատերազմի իր փորձառությանը և իր հանդիպած մարդկանց։ Արդյունքը «Մարդկային պատմություն՝ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմն էր, որը միջազգային համատեղ արտադրություն էր BBC-ի, ITVS/PBS-ի, ARTE-ի, WDR-ի, YLE-ի և այլոց հետ։ Այս ֆիլմի հաջողությունից հետո, Վարդանը վերադարձավ իր հայրենի Հայաստանի հարուստ պատմությանը՝ «Հայաստանի վերջին լարախաղացը» արտադրելու համար, որը վավերագրական ֆիլմ է հին և վերացող արվեստի մասին։ Ներկայումս Վարդանը վավերագրական ֆիլմեր է նկարում Աֆրիկայում, Ռուսաստանում և Աֆղանստանում։ Նա լիցենզավորված պարապլանիստ է, երբեմն թռչում է օդային նկարահանումների, երբեմն էլ՝ հաճույքի համար։

Գրանցվել այստեղ

 

Մայիս 29

18։00 — Անձնական զրույցներ

Մոդերատոր․ Մարիա Թիթիզյան, EVN Report
Հյուր․ Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
*Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ


Րաֆֆի Խաչատուրեանը 2008-ից աշխատում է The New Yorker-ում: Նա անդրադառնում է բազմապիսի թեմաների, այդ թվում՝ գիտություն, արվեստ, ներքին և արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն: Նրա հոդվածներն ընդգրկվել են «Ամերիկյան լավագույն սպորտային հոդվածներ» և «Ամերիկյան լավագույն ոչ պարտադիր ընթերցանություն» անթոլոգիաներում: Խաչատուրեանի երկու ստեղծագործություններ առաջադրվել են National Magazine Awards մրցանակի, առաջին անգամ՝ «Ալ Քաիդա»-ի քարոզչի մասին «Ամերիկացի Ազամը» (
Azzam the American) վերնագրով հոդվածի համար և երկրորդ անգամ՝ New Yorker-ի մուլտիմեդիա թիմի հետ համատեղ ստեղծված «Էջվուդի գաղտնիքները» (Secrets of Edgewood) հետաքննական հոդվածի համար, որը Սառը պատերազմի տարիներին հոգեմետ քիմիական նյութերի հետ կապված փորձերին է նվիրված։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև Overseas Press Club-ի, James Beard Foundation-ի, Livingston-ի մրցույթներում:

Գրանցվել այստեղ