Մայիս 28
10։00-16։00
Լոուրենս Քորնեն (Le Monde/Dysturb) և Ջուլիետա Պալումբոն (Magnum Photos) աշխատարանի ընթացքում կանդրադառնան պատմություն ստեղծելու տարբեր ձևերին: Վերջին ռեպորտաժների կամ պատմությունների կոնկրետ օրինակների և բազմաթիվ վիզուալ նյութերի ուսումնասիրության միջոցով մասնակիցները կքննարկեն իրենց սեփական պատմությունը կառուցելու հնարավորությունները։ Աշխատարանը նաև կօգնի մասնակիցներին մտածել պատմության առանցքի, կառուցման նրբությունների, մարտահրավերների, դաշտում առկա դժվարություններին արձագանքելու, ինչպես նաև այն ներկայացնելու մասին։
*Միայն հրավերով
Աշխատարանի ղեկավարներ
Լորենս Կորնետ, Le Monde/Dysturb
Լորենս Կորնետը Ֆրանսիական Le Monde թերթի ֆոտոխմբագիրն է։ Արդեն 15 տարի աշխատում է որպես խմբագիր, քննադատ և համադրող, հասարակական խնդիրների և շրջակա միջավայրի ոլորտներում մասնագիտացած լրագրող է։ Նա համագործակցում է Newsweek-ի, Vogue-ի, Vice-ի, The Guardian-ի, MSNBC-ի, PHMuseum-ի և Photo Monitor-ի հետ: Որպես համադրող` աշխատել է Միացյալ Նահանգների, Կոլումբիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի հասարակական հաստատությունների և ցուցասրահների հետ։ Նա նաև DogFood ֆոտոզինի համահիմնադիրներից է, ինչպես նաև Dysturb-ի խմբագիրը, հարթակ, որն օգտագործում է հանրային տարածքը պատմություններ տարածելու համար։
Ջուլիետա Պալումբո, Magnum Photos