Պանելային քննարկումներ

Մի շարք պանելային քննարկումների ընթացքում միջազգային և տեղական լրագրողները, ինչպես նաև փորձագետները կքննարկեն մեդիայի առջև ծառացած խնդիրները։

 

Մայիս 28

Պատմողական լրագրություն

11:00- Ի՞նչ է լինում, երբ լրագրողները խորանում են որևէ պատմության մեջ։ Արդյո՞ք նրանք կարող են իմաստավորել բարդ իրավիճակները և օգնել ընթերցողներին ավելի լավ հասկանալ իրադարձությունները։ Կարո՞ղ է արդյոք պատմողական լրագրությունն ապահովել լրատվական իրադարձությունների իմաստալից բովանդակություն մի ժամանակաշրջանում, երբ սոցիալական ցանցերը 24-ժամ շարունակ կլանում են տեղեկատվական հոսքերը։
Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր․ Լարա Սեդրակյան
Բանախոսներ․
— Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
— Ռիմվիդաս Վալատկա, DELFI
— Հովարդ Ամոս, The Moscow Times
— Արա Թադևոսյան, Mediamax

Գրանցվել այստեղ

 

Մշակութային խզում․ տեխնոլոգիաներից անդին

13։00- Մենք ապրում ենք փոխակերպման ժամանակներում։ Գաղափարն իրական բիզնեսի վերածելը երբևէ այդքան դյուրին ու արագ չի եղել, որքան հիմա։ Հայաստանյան տեխնոլոգիական արդյունաբերության նորաստեղծ ձեռնարկությունները՝ ստարտափերը զարգանում են՝ մարտահրավեր նետելով այլ ոլորտներում առկա ստատուս քվոյին։ Այս խզումը պահանջում է հնարամտություն, ճարպկություն և տեսլական, հատկանիշներ, որ մենք հաճախ կապում ենք ստարտափերի հետ, և, որ ամենակարևորն է, այն պահանջում է մտածելակերպ, մշակույթ և արժեհամակարգ, որոնք կարող են ավելի լայն ներգործություն ունենալ տարբեր ոլորտների և հասարակության շերտերի վրա։
Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր․ Նժդեհ Ծատուրյան, EVN Report
Բանախոսներ․
— Դավիթ Բաղդասարյան, Krisp
— Արիկ Հախվերդյան, VCV
— Ներսես Օհանյան, HyeTech
— Հովհաննես Կուլողլյան, Groksmith

Գրանցվել այստեղ

 

Պատերազմական լրագրություն

16:00Հնարավոր է արդյո՞ք լինել չեզոք, երբ պատերազմ է ընթանում քո երկրում։ Ինչպե՞ս են լրագրողները պատրաստվում պատերազմը լուսաբանելուն, առաջնագիծ գնալուն, արդյոք պատրաստ են ֆիզիկական անվտանգության տեսանկյունից։ Արդյո՞ք հայ լրագրողները պատրաստ էին 2020 թվականի Արցախյան պատերազմը լուսաբանելու մարտահրավերներին և խոչընդոտներին։
Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր․ Ռուբինա Մարկոսեան, EVN Report
Բանախոսներ․
— Ավգուստինաս Սուլիա, LRT
— Վարդան Հովհաննիսյան, Bars Media
— Լորենս Կորնետ, Le Monde
Անժելա Ֆրանգյան, կինոռեժիսոր
— Վաղինակ Ղազարյան, ֆոտոլրագրող

Գրանցվել այստեղ 

Մայիս 29

ԵՎ այլն․ մշակութային խոսույթ

11:00- Երբ մարդկությունը բախվում է աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական փոփոխություններին, մշակութային խոսույթի դերը ներկայի հավաքական պատկերցումները ձևավորելու գործում, կեղծ լուրերի, սոցիալական մեդիայի ալգորիթմների ժամանակաշրջանում թվում է ավելի կարևոր, քան երբևէ։ Բայց և այնպես, 21-րդ դարում զանգվածային լրատվության մշակութային անդրադարձերի պակասն անհերքելի փաստ է։ Ի՞նչ ազդեցություն ունի այս ժանրի լրագրության պակասն արագորեն փոփոխվող հասարակական հարաբերությունների և կառուցվածքների վրա։ Ինչպե՞ս ենք դիտարկում մշակութային քննադատության վտանգված արդիականությունը և վերաորակավորելու նրա գործառույթները՝ լուծելու մեր ժամանակի քաղաքակրթական խորը խզումները:
Հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր․ Վիգեն Գալստյան, EVN Report
Բանախոսներ․
— Տիգրան Ամիրյան, գրաքննադատ
— Նազելի Օհանյան, «Վերնատուն», Հայաստանի հանրային ռադիո
— Նունե Հախվերդյան, արվեստի քննադատ, media.am
— Շողակաթ Մլքէ-Գալստեան, AGBU Creative Accelerator Program

Գրանցվել այստեղ 

 

Քաղաքական խոսույթ

13։00 — Ինչպե՞ս են լրագրողներն օգնում հասարակությանը տեսնել քաղաքական դեմագոգիայից և կլիշեներից անդին և բացահայտել ավելի խորը ճշմարտություններ՝ պառակտումների և հակամարտությունների ժամանակներում։ Ինչպե՞ս պետք է մենք՝ լրագրողներս, օգնենք ընթերցողներին իրենց նախընտրած շրջանակից դուրս դիտարկել նաև նոր գաղափարներ: Կորցնելով հանրության վստահությունը, արդյո՞ք լրագրողները տեղիք են տվել ապատեղեկատվությանը և քարոզչությանը։
Անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր. Մարիա Թիթիզյան, EVN Report
Բանախոսներ.
— Հուվեյդա Սաադ, The New York Times
— Ներսես Կոպալյան, UNLV
— Աննեկե Հուդալլա, n’ost
— Ինդրե Մակարայտե, LRT

Գրանցվել այստեղ 

 

Խմբագիրների քննարկում

16։00- Հայաստանյան անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչ մի խումբ խմբագիրներ կքննարկեն մշտապես փոփոխվող, հեղհեղուկ և անկայուն միջավայրում գործելու մարտահրավերներն ու հնարավորությունները։
Հայերեն՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ

 

Մոդերատոր․ Մարիա Թիթիզյան, EVN Report
Բանախոսներ․
— Կարեն Հարությունյան, Civilnet
— Արա Թադևոսյան, Mediamax
— Լիանա Սայադյան, Hetq
— Գեղամ Վարդանյան, Media.am

Գրանցվել այստեղ