logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng

Աշխատարաններ և պորտֆոլիոների խորհրդատվություն

Միրզոյան գրադարան հիմնադրամի հետ համագործակցությամբ

♦ Պորտֆոլիոների խորհրդատվություն

 

EVN մեդիա փառատոնը «Միրզոյան գրադարան հիմնադրամ»-ի հետ համատեղ, կմիավորի լուսանկարիչներին, խմբագիրներին, պատկերասրահներին և տարբեր մեդիա կազմակերպություններին՝ որպես 2024-ի մեդիա փառատոնի պորտֆոլիոների խորհրդատվության ծրագրի մի մաս:

Անհատական խորհրդատվությունները կօգնեն լուսանկարիչներին արտահայտել իրենց տեսողական ու հաղորդակցման լեզուն։ Խորհրդատվության ներկայացված աշխատանքը, որպես ժամանակավոր ցուցահանդեսի մաս, օրվա ընթացքում հասանելի կլինի նաև հանրային դիտման համար՝ կապելով տաղանդը հնարավորության հետ:

Գրանցումը բաց է մինչև մայիսի 22-ը

Գրանցվեք այստեղ

♦ Խորհրդատուներ

Նազիկ Արմենակյան | լուսանկարիչ, «4Plus»ի համահիմնադիր
Վիգեն Գալստյան | արվեստի պատմաբան, համադրող, EVN Report-ի «ԵՒ այլն» բաժնի խմբագիր։
Էռիկ Գրիգորեան | ֆոտոլրագրող
Կարեն Միրզոյան | Միրզոյան գրադարանի հիմնադիր
Իլյա Ֆիլիպենկո | լուսանկարիչ, համադրող, F11 պատկերասրահի համահիմնադիր
Արմեն Եսայանց |Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն 
↳ԳԱԿ. Աբովյան 

 

 


 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ (ՄՆԿ)

♦ Մեդիագրագիտության աշխատարան
Մեդիայի համոզիչ ուժը

Մեդիագրագիտության աշխատարանը հիմնված է առնչական քննարկումների և խաղերի վրա, որոնք մշակվել են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (ՄՆԿ) կողմից՝ 12-16 տարեկաններին մեդիագրագիտության կարևորության մասին ուսուցանելու համար: Այն բացատրում է, թե ինչպես են ստեղծվում լուրերը, ովքեր են լրագրողները, ծանոթացնում է լրատվամիջոցների տեսակներին ու աշխատանքին, ներկայացնում ազդեցության հնարավորություններն ու առավելությունները։

Օգտագործելով կանաչ էկրանը և արդեն մտածված սցենարները, երեխաները հանդես կգան լրագրողի դերում, կփորձեն օգտագործել մեդիայի տված հնարավորությունները և իրենք իրենց փորձով կհասկանան՝ ինչպես է աշխատում մեդիան, ինչ հնարքներով ու լեզվով է համոզում, ինչպես է ազդում և մանիպուլացնում կամ՝ տեղեկացնում ու կրթում։

 

↳ԳԱԿ. Աբովյան [ներքեւ]

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025