logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Ներսես Կոպալյան

Ներսես Կոպալյան

Քաղաքագիտության պրոֆեսոր, UNLV

Դոկտոր Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս է: Նրա մասնագիտացման ոլորտները ներառում են միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքականությունը, քաղաքական տեսությունն ու գիտության փիլիսոփայությունը: Նա ծավալուն հետազոտություններ է անցկացրել բևեռականության, գերտերությունների հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Կոպալյանը «Համաշխարհային քաղաքական համակարգերը բևեռականությունից հետո» գրքի (Ռութլիջ, 2017) հեղինակն է, «Սեքս, իշխանություն և քաղաքականություն» գրքի (Փալգրև Մաքմիլլան, 2016) համահեղինակը: Նրա ընթացիկ հետազոտությունների առանցքում են աշխարհաքաղաքական և մեծ տերությունների հարաբերությունները՝ շեշտը դնելով Եվրասիայի վրա: Նա նաև լայնածավալ աշխատանք է կատարել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ մինչ թավշյա հեղափոխությունը և դրանից հետո։ Հայաստանի կառավարության համար մշակել է առաջարկությունների փաթեթներ, ինչպես նաև կամավորական հիմունքներով խորհրդատվություն է տրամադրել պետական տարբեր կառույցներին: Կոպալյանը EVN Report-ի հեղինակներից է։

 


Հեղինակած գրքերը.
Latinos in Nevada: A Political, Economic, and Social Profile, 2021
World Political Systems After Polarity, 2017
Sex, Power and Politics, 2016
In Defense of Edmund Burke’s Aristocratic Order: A Response to Modern Revisionist Conservatism, 2010
Շուտով կհրապարակվի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-ի պատերազմի մասին Կոպալյանի նոր գիրքը (2024, Routledge).

Ներսես Կոպալյանի մասնակցությամբ

  • • Շաբաթ, հունիսի 1

    12։00

    ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «Անվտանգության զեկույց»

    “The Security Report”

  • • Շաբաթ, հունիսի 1

    13։00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Ազգային անվտանգության և կարողությունների զարգացում
    ⧫ Բեմում՝
    Դոկտոր Ներսես Կոպալյան
    Դոկտոր Աննա Օհանյան
    Ջիմ ԼիՄեյ

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

  • • Կիրակի, հունիսի 2

    15։30

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Դիմակայություն. հասարակությունն ամբողջությամբ
    ⧫ Բանախոսներ՝
    Ներսես Կոպալյան
    Րաֆֆի Քասարջեան
    Արթուր Պապյան
    Նաիրա Սուլթանյան
    ⧫ Վարող՝ Մարիա Թիթիզյան

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025