Մոլի Քրեբափլ
Արվեստագետ
Մոլի Քրեբափլն արվեստագետ է և գրող՝ ոգեշանչված Տուլուզ-Լոտրեկից, Դիեգո Ռիվերայից և Գոյայի «Պատերազմի արհավիրքները» ստեղծագործությունից: Նա սիրիական պատերազմի լրագրող Մարվան Հիշամի հետ համահեղինակել է “Brothers of the Gun” պատկերազարդ գիրքը, որն ընդգրկվել էր 2018-ի «Ազգային գրքի մրցանակ»-ի (National Book Award) ցուցակում: Նրա հուշերը, “Drawing Blood”, արժանացել է համաշխարհային գովասանքի և ուշադրության: Նրա անիմացիոն ֆիլմերն առաջադրվել են երեք Էմմի (Emmy) մրցանակի և արժանացել «էդվարդ Ռ. Մարոու»-ի (Edward R. Murrow) մրցանակի:
Քրեբափլի աշխատանքները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս», «Նյու Յորք Ռիվյու օֆ Բուքս», «Փերիզ Ռիվյու», «Վենիթի ֆայ», «Գարդիան», «Նյու Յորքեր», «Ռոլլինգ Սթոուն» (The New York Times, New York Review of Books, The Paris Review, Vanity Fair, The Guardian, The New Yorker, Rolling Stone) պարբերականներում։
2019-ին նա դարձել է Նյու Յորքի համալսարանի «Հակոբ Կևորկյան» Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի պատկերապատող, 2020-ին՝ «Նոր Ամերիկա» ուղեղային կենտրոնի անդամ, իսկ 2022-ին «Բերնհարդտ աշխատանքային լրագրության» (Bernhardt Labor Journalism) դափնեկիր։ Ներկայումս նա Նյու Յորքի հանրային գրադարանի գիտնականների և գրողների կենտրոնի անդամ է։
Մոլին իր գործունեությունը մեկնարկել է նյույորքյան անվանարկված գիշերային ակումբներից մեկում։ Քրեբափլը դարձել է լրագրող՝ պատկերապատելով «Գրավիր Ուոլ Սթրիթը» (Occupy Wall Street), ռուսական ներխուժումն Ուկրաինա, լիբանանցի դիպուկահարների, Գուանտանամոյի բանտի, ԱՄՆ-Մեքսիկայի սահմանի, Փենսիլվանիայի բանտարկյալների և այլ թեմաներ։
Որպես մրցանակակիր անիմատոր՝ նա առաջիններից է պատկերապատման լրագրության նոր ոճում՝ համագործակցելով Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի, Ջեյ Զիի, «Ամնեսթի ինթերնեյշնլ», «Հյուման Րայթս Վոթչ» կազմակերպությունների և «Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության» (Amnesty International, Human Rights Watch, American Civil Liberties Union) հետ։ Նրա անիմացիաները մշտապես ցուցադրվում են Ալաբամա նահանգի Մոնտգոմերիում գտնվող «Հավասար արդարադատության նախաձեռնության» (The Equal Justice Initiative Legacy) թանգարանում:
Մոլիի արվեստը ցուցադրվել է ամբողջ աշխարհում՝ Ջակարտայից մինչև Բեյրութ, Սան Պաուլոյից մինչև Ռամալլա, Մումբայից մինչև Փարիզ, համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդում, Յեյլում, Կոլումբիայում և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, ինչպես նաև թանգարաններում, ներառյալ Բրուքլինի թանգարանը և Գուգենհայմը: Նրա աշխատանքները ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանի, Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանի, Կոլումբիայի համալսարանի և Նյու Յորքի պատմական ընկերության մշտական հավաքածուներում:
Մոլին ներկայումս Նյու Յորքի հանրային գրադարանի Կուլման կենտրոնի անդամ է, աշխատում է իր երրորդ գրքի վրա:
Կայքը.
www.mollycrabapple.com
Հեղինակած գրքերը.
Drawing Blood, 2015
Brothers of the Gun, 2018