logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Ջեյմս Ռ. ԼիՄեյ

Ջեյմս Ռ. ԼիՄեյ

«ՍիԷնԷն»-ի ավագ խորհրդական, նախկին համակարգող փոխխմբագիր

Ջիմ ԼիՄեյը խորհրդատվություն է տրամադրում հեռարձակում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և լրագրողներին ամբողջ աշխարհում: Ներկայումս նա «Ֆրանկ Ն. Մեգիդ ընդ Ասոսիեյթս» (Frank N. Magid and Associates)-ի ավագ խորհրդատուն է, ծառայություններ է մատուցում նաև այլ հայտնի ընկերությունների։ Բացի այդ, Ջիմը ԱՄՆ Պետդեպարտամենտի հրավերով աշխատում է զարգացող երկրների բիզնես և մեդիա հարթակների հետ: Նա 10 տարի եղել է «ՍիԷնԷն»-ի (CNN) համակարգող փոխխմբագիրը, իսկ մինչ այդ ղեկավարել է «ՍիԷնԷն Նյուսորս Դի.ՍԻ.»-ի (CNN Newsource D.C.) բյուրոն: Նրա աշխատանքը ներառում էր այդ ժամանակաշրջանի ներքին և արտաքին հիմնական իրադարձությունների լուսաբանումը:

 

«ՍիԷնԷն»-ում Ջիմը մեծ դեր է ունեցել նորությունների լուսաբանման բազմակողմանի, բազմահարթակ մոտեցումը կառուցելու և պահպանելու գործում: Նա շարունակում է աշխատել «ՍիԷնԷն Ինթերնեյշնլ» (CNN International)-ի հետ՝ վարելով դասընթացներ պրոֆեսիոնալ լրագրողների համար ամբողջ աշխարհում: Նախկինում Ջիմը եղել է Վաշինգտոնի յոթերորդ ալիքի (WJLA) և Քլիվլենդի հինգերորդ ալիքի (WEWS) նորությունների բաժինների փոխնախագահը։ 

 

Ջիմն արժանացել է բազմաթիվ լրագրողական մրցանակների, այդ թվում՝ Էմմի, Փիբոդի, դյուՊոն Կուլումբիա և էդվարդ Ռ. Մարոու (Emmy, Peabody, duPont-Columbia and Edward R. Murrow)։ Բացի այդ, նա հետաքննությամբ զբաղվող միավորումներ է ստեղծել Ֆենիքսում, Քլիվլենդում և Վաշինգտոնում, պարբերաբար դասախոսություններ է ունենում ԱՄՆ Ռազմածովային քոլեջում և ուսումնական այլ հաստատություններում։

 

Ջիմը նաև բարձրաձայնում է զինվորականների ընտանիքներին հուզող խնդիրներ։ Իր կնոջ՝ Սինթիայի հետ աշխատել են ամերիկացի զինծառայողների տրավմաների հաղթահարման համար միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Ջիմը զինվորականի ընտանիքից է, ավարտել է Նյու Մեքսիկոյի ռազմական ինստիտուտը: Այնուհետև լրագրության բակալավրի աստիճան է ստացել Արևելյան Նյու Մեքսիկոյի համալսարանում։ Ներկայումս նա իր ծառայությունն է մատուցում Ջորջիայի ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանումում։

Ջիմ ԼիՄեյի մասնակցությամբ

  • • Շաբաթ, հունիսի 1

    13։00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Ազգային անվտանգության և կարողությունների զարգացում
    ⧫ Բեմում՝
    Ջիմ ԼիՄեյ
    Դոկտոր Ներսես Կոպալյան
    Դոկտոր Աննա Օհանյան

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025