logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Բեն Մաուկ

Բեն Մաուկ

Գրող և կինոգործիչ

Բեն Մաուկը գրող և կինոռեժիսոր է Բեռլինից: Նրա առաջին գիրքը` “The Fugitive World”, լույս է տեսնել «Ֆարար, Շտրաուս և Ջիրոքս» (Farrar, Straus and Giroux) հրատարակչությունում։

 

Նրա էսսեներն ու հոդվածները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս ամսագրում», «Հարփըրս», «Գրանտա», «Լոնդոն Ռիվյու օֆ Բուքս» (The New York Times, The New Yorker, Harper’s, Granta, London Review of Books), իսկ գեղարվեստական ստեղծագործությունները՝ Ամերիկյան կարճ գեղարվեստական գրականություն հրապարակող «Ամերիքն շորթ ֆիքշն» (American Short Fiction) և Սան (The Sun) պարբերականներում։ Նա Բեռլինի գրողների աշխատարանի հիմնադիր տնօրենն է և «Դայլ» ամսագրի (The Dial) խմբագիրը։

 

Բենը Էմմի և Փիբոդի (Emmy, Peabody) մրցանակակիր լրագրող է։ Նրա առաջին վավերագրական ֆիլմը՝ “Reeducated”, Սեմ Վոլսոնի հետ համագործակցությամբ,  “Inside Xinjiang’s Prison State” մի մասն է, որը վիրտուալ իրականության մեջ խորասուզվող ինտերակտիվ խաղ է չինական վերակրթության ճամբարում կյանքի մասին: Նախագիծն արժանացել է «Նյու Յորքեր»-ի՝ իր առաջին Էմմի և Փիբոդի մրցանակներին, իսկ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 30 փառատոներում:

 

Նրա այլ պարգևների թվում են երկու «Առցանց լրագրության մրցանակ», «Դեդլայն ակումբի մրցանակ», «Հարավից Հարավ-Արևմուտք» և «ՆյուԻմիջիս» ժյուրիի մրցանակներ, «Նյու Յորքի համալսարանի լրագրության մրցանակ» և «Ջամալ Խաշոգգիի անվան լրագրության քաջության» առաջին մրցանակը (Online Journalism Awards, a Deadline Club Award, SXSW, NewImages, NYU Reporting Award, and the inaugural Jamal Khashoggi Award for Courageous Journalism): Նրա աշխատանքները երեք անգամ ընդգրկվել են «Լավագույն ամերիկյան շարքը» ժողովածուներում (Best American series) և երկու անգամ առաջադրվել «Ազգային ամսագրի մրցանակ»-ի (National Magazine Awards)։

 

2024 թվականին նա դարձել է «Նոր Ամերիկա» ուղեղային կենտրոնի «Ազգային  գիտաշխատող» և 2024-ին արժանացել է «Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամ»-ի «Հանրային գիտաշխատող»-ի կոչման։ Նա նաև եղել է «Ֆուլբրայթ»-ի գիտնական, «Փոյնթեր»-ի, «ՄակԴաուել»-ի և «Մոնսոն Արթս»-ի անդամ:

 

Կայքը.
www.ben-mauk.com

Հեղինակած գրքերը.
www.ben-mauk.com/writing

Բեն Մաուկի մասնակցությամբ

  • • Շաբաթ, հունիսի 1

    16։30

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Իրականությունների պատկերում. ստեղծագործական պատում
    ⧫ Բանախոսներ՝
    Բեն Մաուկ
    Մոլի Քրեբեփլ
    Մայքլ Գուրջեան
    ⧫ Վարող՝ Էնդրյու Լերեն

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

  • • Կիրակի, հունիսի 2

    14։00

    ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ

    ⧫ Բեմում՝ Բեն Մաուկ
    ⧫ Զրուցավար՝ Րաֆֆի Խաչատուրեան

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025