logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Աննա Օհանյան

Աննա Օհանյան

Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սթոունհիլ քոլեջ

Աննա Օհանյանը Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր է։ 

 

Օհանյանը Ֆուլբրայթի թոշակառու է և ավագ գիտաշխատող Քարնեգի հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա ծրագրում։ Օհանյանը հեղինակել, խմբագրել և համախմբագրել է հինգ գիրք և ակադեմիական բազմաթիվ հոդվածներ։

 

Նրա ամենավերջին՝ “The Neighborhood Effect: The Imperial Roots of Regional Fracture in Eurasia” գիրքը հրատարակվել է 2022-ին, Սթենֆորդի համալսարանի հրատարակչության հետ համագործակցությամբ:

 

Օհանյանը 2022-ի Մայքլ Հորն մրցանակի (Michael Horne Award) դափնեկիրն է: Նրա “Regional Fracture and Its Intractability in World Politics: The Case of the Late Ottoman Empire” գիրքը, որը 2022-ին հրատարակվել է Նեյշնլ Փեյփրս-ի (Nationalities Papers) հետ համագործակցությամբ, 2023-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ազգությունների ուսումնասիրությունների ասոցիացիայի կողմից արժանացել է Հաթենբախ մրցանակին (Huttenbach Prize)։ 

 

Օհանյանը թղթակցել է «ԲիԲիՍի», «ՓիԲիՍի», «Վաշինգտոն Փոստ», «Ֆորին Փոլիսի», «Բլումբերգ-Ասիա», «Կանադայի հեռարձակող ընկերություն», «ՍիԷնԲիՍի-Ասիա», «ԷմԷսԷնԲիՍի», «Ալ Ջազիրա», «Վաշինգտոն քուարթրլի» (BBC, PBS, the Washington Post, Foreign Policy, Bloomberg-Asia, Canadian Broadcasting Corporation, CNBC-Asia, MSNBC, Al Jazeera, The Washington Quarterly) և մի շարք այլ լրատվական և քաղաքական պարբերականների:

 

Օհանյանը նաև խորհրդատվություն է տրամադրել մի շարք կազմակերպությունների, ինչպիսին են՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհրդի ծրագիրը, Կարտեր կենտրոնն ու ԱՄՆ ՄԶԳ-ն։ Նա աշխատել է աշխարհի տարբեր մասերում՝ Հյուսիսային Իռլանդիայից Բալկաններ և Հարավային Կովկաս։

 

 

Հեղինակած գրքերը․
The Neighborhood Effect: The Imperial Roots of Regional Fracture in Eurasia (Stanford University Press, 2022)
Armenia’s Velvet Revolution (Bloomsbury Publishing, 2021)
Russia Abroad: Driving Regional Fracture in Post-Communist Eurasia and Beyond (Georgetown University Press, 2018)
Networked Regionalism as Conflict Management (Stanford University Press, 2015)
NGOs, IGOs, and Network Mechanisms of Post-Conflict Global Governance in Microfinance (Palgrave, 2008)

Աննա Օհանյանի մասնակցությամբ

  • • Շաբաթ, հունիսի 1

    12։00

    ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «Անվտանգության զեկույց»

    “The Security Report”

  • • Շաբաթ, հունիսի 1

    13։00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Ազգային անվտանգության և կարողությունների զարգացում
    ⧫ Բեմում՝
    Դոկտոր Աննա Օհանյան
    Դոկտոր Ներսես Կոպալյան
    Ջիմ ԼիՄեյ

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025