logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Էնդրյու Լերեն

Էնդրյու Լերեն

Հետաքննող լրագրող

Էնդրյու Լերենը Նյու Յորքի քաղաքային համալսարանի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի հետաքննական լրագրության բաժնի ղեկավարն է և անկախ հետաքննող լրագրող։

Նախկինում գրեթե 13 տարի թղթակցել է «Նյու Յորք Թայմս»-ին (The New York Times)՝ աշխատելով ազգային, միջազգային և հետաքննական մի շարք հոդվածների վրա: Նա թերթի առաջատար լրագրողներից մեկն էր, որը վերլուծում էր «ՎիքիԼիքս»-ի (Wikileaks) դիվանագիտական հեռագրերը, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների տեղեկագրերը և Գուանտանամոյի կալանավորների գործերը: Այդ հոդվածների  կարևորագույն դրվագներն ամբողջացվել են “Open Secrets” մեծ պահանջարկ ունեցող գրքում:

Լերենը նպաստել է նաև Պուլիցերյան մրցանակի (Pulitzer Prize) դափնեկիր դարձած մեկ այլ շարքի ստեղծմանը, որն ուսումնասիրում էր ԱՄՆ դեղագործական արտադրանքը վնասող չինական անորակ քիմիական նյութերի հարցը։ Լերենը շուրջ 15 տարի «ԷնԲիՍի Նյուզ»-ի (NBC News) հետաքննող պրոդյուսերն էր, այնուհետև՝ հետաքննական թիմի ավագ խմբագիրը։ Նրա աշխատանքը ներառում էր սեպտեմբերի 11-ի և ահաբեկչության լուսաբանումը: 

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Պոլկ», «Փիբոդի», երկու «դյուՊոն Կուլումբիա» և «էդվարդ Ռ. Մարոու»-ի ( Polk, Peabody, duPont-Columbia, Edward R. Murrow) հետաքննական մրցանակների, Էմմի (Emmy), «Հետաքննող լրագրողներ և խմբագիրներ»-ի (Investigative Reporters and Editors) երեք մրցանակների, «Արտասահմանյան մամուլի ակումբ»-ի (Overseas Press Club) պարգևի և Դենիել Փերլի (Daniel Pearl) հետաքննական մրցանակի:

Նյու Յորքի քաղաքային համալսարանում Լերենի հետաքննական լրագրության դասն արժանացել է «Հետաքննող լրագրողներ և խմբագիրներ»-ի (Investigative Reporters and Editors) մի քանի մրցանակի՝ որպես ուսանողական լավագույն հետաքննություն։ Նա գրել է նաև «Ռոյթերս», «Ֆիլադելֆիա Դեյլի Նյուզ», «ՋազԹայմ», «Նեյշնլ Լոու ամսագրի» (Reuters, Philadelphia Daily News, JazzTimes և The National Law Journal) համար:

Էնդրյու Լերենի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    16։30

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Վերևից և ներքևից
    ⧫ Բեմում՝
    Ալիա Մալեկ
    Ազմատ Խան
    ⧫ Վարող՝ Էնդրյու Լերեն

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

  • • Շաբաթ, հունիսի 1

    16։30

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Իրականությունների պատկերում. ստեղծագործական պատում
    ⧫ Բանախոսներ՝
    Մոլի Քրեբեփլ
    Բեն Մաուկ
    Մայքլ Գուրջեան
    ⧫ Վարող՝ Էնդրյու Լերեն

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025