logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Ալիա Մալեկ

Ալիա Մալեկ

Լրագրող և քաղաքացիական իրավունքների նախկին իրավաբան

Ալիա Մալեկը լրագրող է և քաղաքացիական իրավունքների նախկին իրավաբան, որի աշխատանքները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս», «Ֆորին Փոլիսի», «Նյու Յորքեր», «Նեյշն» և մի շարք այլ պարբերականներում (The New York Times, Foreign Policy, The New Yorker, The Nation):

 

Նա երկու գրքի հեղինակ է` “The Home That Was Our Country: A Memoir of Syria” և “A Country Called Amreeka: U.S History Re-Told Through Arab American Lives”։ Նա նաև  եղել է “Patriot Acts: Narratives of Post 9/11 Injustices” և “EUROPA أوروپا : An Illustrated Introduction to Europe for Migrants and Refugees” նախագծերի խմբագիրը։

 

Ծնվել է Բալթիմորում, Սիրիայից ներգաղթյալ ընտանիքում, Ալիան սկսել է իր իրավաբանական գործունեությունը՝ որպես փաստաբան ԱՄՆ Արդարադատության նախարարության Քաղաքացիական իրավունքների բաժնում: Նա աշխատել է իրավական ոլորտում ԱՄՆ-ում, Լիբանանում և Հորդանան գետի արևմտյան ափին: 2011 թվականի ապրիլին նա տեղափոխվել է Դամասկոս, Սիրիա և այնտեղ կատարվող զարգացումների մասին անանուն հոդվածներ հրապարակել մի քանի լրատվամիջոցներում: Սիրիայից նրա անդրադարձերը 2023-ի նոյեմբերին արժանացան «Մարի Քոլվին» մրցանակի (Marie Colvin Award):

 

Նա վերադարձել է ԱՄՆ 2013-ի մայիսին՝ «Ալ Ջազիրա Ամերիկա»-ի (Al Jazeera America) բացման համար, որտեղ նա գրում էր մինչև 2015-ի հոկտեմբերը: 2016-ի նոյեմբերին Ալիան պարգևատրվել է հումանիտար գիտությունների ոլորտում 12-րդ ամենամյա «Հայեթ» մրցանակով (Hiett Prize): 2017-ի ամռանը Նյու Յորքի Արվեստի Հիմնադրամը նրան շնորհել է ոչ գեղարվեստական գրականության անդամություն: 2020-2022 թվականներին նա եղել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի Նյումարքի ժուռնալիստիկայի դպրոցի առաջատար պրոֆեսոր և ներկայումս այնտեղի միջազգային հաղորդումների ղեկավարն է։ Ալիան գիտական աստիճաններ է ստացել Ջոնս Հոփկինսի և Ջորջթաունի համալսարաններից, լրագրության մագիստրոսի կոչում Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցից: 

 

 

Կայքը.
www.aliamalek.com

Հեղինակած գրքերը․
A Country Called Amreeka, U.S. History Retold Through Arab-American Lives, 2009
Patriot Acts, Narratives of Post-911 Injustice, 2011
Europa, 2016
The Home That Was Our Country, 2017

Ալիա Մալեկի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    15:00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Փախստականների խնդիրների պատասխանատու և էթիկական լրագրություն
    ⧫ Բեմում՝
    Ալիա Մալեկ
    Կիրի Ատրի
    ⧫ Վարող՝ Կարենա Ավետիսեան

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ

  • Կիրակի, հունիսի 2

    18։30

    ՄԱՐԴ առԺԱՄԱՆԱԿ

    ⧫ Բեմում՝ Ալիա Մալեկ
    ⧫ Զրուցավար՝ Ռուբինա Մարկոսեան

    *Անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ


EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025