logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Իննա Սահակյան

Իննա Սահակյան

Իննա Սահակյանը հայաստանցի վավերագրող կինոռեժիսոր և պրոդյուսեր է, հայտնի է իր պատումներով, որոնք բացահայտում են մոռացված պատմությունները և խորանում մարդկային փորձառությունների մեջ: Նրա պորտֆոլիոն ներառում է քննադատների կողմից ճանաչված «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը, որը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգությունը, «Մել» վավերագրական ֆիլմը, որը լույս է սփռում հայաստանցի տրանսգենդեր ծանրորդուհու պատմությանը:

Նրա ուշագրավ ձեռքբերումներից է «Ավրորայի լուսաբացը» (2022) վավերագրական անիմացիոն ֆիլմը, որն արժանացել է համատարած գնահատանքի և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, «Կարևոր ֆիլմեր 2023»-ի հատուկ հիշատակում և հանդիսատեսի մրցանակին, ինչպես նաև 2023-ին Ժնևում կայացած Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի գլխավոր մրցանակին։

Իննա Սահակյանի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    15։00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Հայկական վավերագրական պատում
    ⧫ Բեմում՝
    Իննա Սահակյան
    Անժելա Ֆրանգյան
    Նաիրի Հախվերդի
    Գարեգին Պապոյան
    ⧫ Վարող՝ Վիգեն Գալստյան

    *Հայերեն՝ անգլերեն թարգմանությամբ
    Գրանցվել

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025