logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Գայանե Մկրտչյան

Գայանե Մկրտչյան

Գայանե Մկրտչյանը 1995 թվականին ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, սակայն երբևէ չի զբաղվել ռեժիսուրայով, փոխարենը՝ մասնագիտացել է լրագրությունում։ 2001-ից սկսել է աշխատել Armeniaweek.com կայքում որպես լրագրող, 2002-2016-ին՝ ArmeniaNow.com -ում, զուգահեռ գրել է հոդվածներ AGBU ամսագրի համար։ Վերջին հինգ տարին ֆրիլանսեր է, համագործակցում է միջազգային և ռեգիոնալ մի շարք կայքերի հետ` iwpr.net, jam-new.net, oc-media.org, chai-khana.org։ Այս տարիների ընթացքում լավագույն ճանաչված նյութերի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Գրում է հիմնականում սոցիալական, առողջապահական, կրթական, մարդու իրավունքներին առնչվող թեմաներով։ Կարևորում է մարդկային պատմությունները։

Գայանե Մկրտչյանի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    13:00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Կոտրելով կարծրատիպերը. շարադրանքից անդին
    ⧫ Բանախոսներ՝
    Գայանե Մկրտչյան
    Անի Գևորգյան
    Լիլիթ Ավագյան
    Հրանուշ Դերմոյան
    ⧫ Վարող՝ Գոհար Աբրահամյան

    *Հայերեն՝ անգլերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025