logo
Գրանցում
logo
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծրագիր
  • Խոսնակներ
  • Բանախոսներ
  • Վիդեոներ
  • Վայր(եր)ը
  • Հայ
    • Eng
Գարեգին Պապոյան

Գարեգին Պապոյան

Գարեգին Պապոյանը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և 10 տարի աշխատել է հաղորդակցման ոլորտում։ Նա վավերագրական լուսանկարչության ավելի քան հինգ տարվա փորձ ունի և որպես օպերատոր աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերության տարբեր հեռուստահաղորդումների և ֆիլմերի համար: Գարեգինն իր առաջին վավերագրական կարճամետրաժ՝ «Սխտորաշեն» ֆիլմը նկարահանել է 2015 թվականին։ 2021-ին նա ավարտել է իր առաջին գեղարվեստական վավերագրական ֆիլմը՝ “Bon Voyage”: Նրա ամենավերջին խաղարկային վավերագրական ֆիլմը՝ «Թեզետա»-ն, որի համատեղ ռեժիսորն էր, ներկայացվելու է 2024-ին: Ներկայումս նա աշխատում է «Կինոյի որոնում» վավերագրական ֆիլմի վրա, որը պատրաստ կլինի 2025-ին: Բացի այդ, Գարեգինն աշխատում է հայկական դասական՝ «Երկիր Նաիրի», «Տուն հրաբխի վրա», «Լուր-դա-Լուր» ֆիլմերի վերականգնման աշխատանքների վրա։

Ֆիլմերը.
«Սխտորաշեն» (2015)
“Bon Voyage” (2021)
«Թեզետա» (2024)
«Կինոյի որոնում» (2025)

Գարեգին Պապոյանի մասնակցությամբ

  • • Ուրբաթ, մայիսի 31

    15։00

    ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Հայկական վավերագրական պատում
    ⧫ Բեմում՝
    Իննա Սահակյան
    Անժելա Ֆրանգյան
    Նաիրի Հախվերդի
    Գարեգին Պապոյան
    ⧫ Վարող՝ Վիգեն Գալստյան

    *Հայերեն՝ անգլերեն թարգմանությամբ

EVN Report

Բաժանորդագրվել

EVN Report-ի մասին

EVN Report-ն անկախ, շահույթ չհետապնդող առցանց հարթակ է, որն առաջարկում է քաղաքականության, տնտեսության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության, արվեստի և այլ բնագավառներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև փոդքասթներ և մուլտիմեդիա պատմություններ։ EVN Report-ի նպատակը և ռազմավարական առաջնահերթությունն է հարթակ տրամադրել քննադատական պատմույթի և նոր խոսքի համար, հասկանալ հայ հանրությունը ձևավորող տարրերն ու գործոնները և լինել հանրային դիսկուրսը խթանող:

© EVN.Report.com — 2025